Ռոնալդուն՝ ակումբակիցներին. Այս գոլերը նաեւ ձերն են
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պրիմերայի երրորդ տուրում «Էսպանյոլի» դարպասն ուղարկած 5 գոլերի համար շնորհակալություն է հայտնել իր ակումբակիցներին:
«Այս 5 գոլերը ոչ միայն իմն են, այլ նաեւ ձերը»,- հանդերձարանում թիմակիցներին ասել է 30-ամյա Ռոնալդուն, փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ այդ պենտա-տրիկից հետո Պորտուգալիայի հավաքականի ավագը շրջանցել էր լեգենդար Ռուլին եւ դարձել էր Արքայական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն Իսպանիայի առաջնությունում, որում խփել է 230 գոլ: Նման արդյունավետություն գրանցելու համար Ռոնալդուից պահանջվել է 203 հանդիպում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



