ԱՄՆ-ում գտնվող Վարդան Օսկանյանն օրերս կվերադառնա Հայաստան և կհստակեցվի նախընտրական մի դաշինքի ճակատագիրը. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանն ԱՄՆ-ում է, օրերս կվերադառնա Հայաստան, ու կհստակեցվի նախընտրական մի դաշինքի ճակատագիրը։ Թեեւ նախնական համաձայնություն կա «Համախմբում»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջեւ, սակայն երկու կուսակցությունների ակտիվը դիմադրում է։ Դաշինքին դեմ են հատկապես «Համախմբումի» պատգամավորները, իսկ «Ազատ դեմոկրատներում»՝ փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, որը երեկ հայտարարեց կուսակցությունից դուրս գալու մասին։ Նրանք կարծում են, որ դաշինքը հազիվ կհաղթահարի նվազագույն շեմը, եւ մանդատների համար կատաղի մարտեր կգնան։ Երկու կուսակցությունների ղեկավարները հակված են դաշինք կազմելուն եւ պայմանավորվել են հավասար ֆինանսական ներդրում ունենալ նախընտրական գործընթացների մեջ։ Նրանք այլ շփումներ եւ հանդիպումներ էլ են ունենում»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:



