Լոռիում ծառն ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի Եղեգնուտ բնակավայրի անտառում ծառի ճյուղից ստացած վնասվածքներից 1980 թվականին ծնված քաղաքացի է մահացել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը։
«Նոյեմբերի 24-ին ժամը 13;45-ին «Վանաձոր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1980 թվականին ծնված Կարեն Տ-ն: Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում Եղեգնուտի անտառտնտեսության Փամբակի պահաբաժնում ծառ հատելու ժամանակ ընկնող ծառի ճյուղը հարվածել է քաղաքացու գլխի աջ մասին, ինչից Կարեն Տ.-ն վնասվածքներ է ստացել»,– ասաց Էդգար Ջանոյանը:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից նաև հայտնեցին, որ ստացված վնասվածքներից 36-ամյա Կարեն Տ.-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:



