Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


9 ուտեստներ, որոնք ավելի թանկ են, քան ձեր բնակարանը (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Պատկերացումներն այն մասին, թե ինչ է ասել թանկարժեք սնունդ, տարբերվում են իրարից: Ոմանց համար դա կարմիր ձուկն է, ուրիշներ համար՝ հազվագյուտ սպիտակ տրյուֆելները: Իսկ ի՞նչ կասեք ելակային դեսերտի մասին, որը 4 միլիոն դոլար արժի: Դժվար է հավատալ, որ դա հնարավոր է իրական կյանքում, սակայն որոշ ռեստորանների մենյուներում իրոք առկա են աստղաբաշխական գներով ուտեստներ: Դրանք, ինչ խոսք, հազվադեպ են պատվիրում, այնուամենայնիվ, այդպիսի ռեստորանները չեն շտապում հանել դրանք իրենց մենյուի ցանկից: Ձեզ ենք ներկայացնում 9 ուտեստներ, որոնք այնքան թանկ են, որ մի ամբողջ բնակարանի գին կարող են արժենալ, իսկ որոշ դեպքերում՝ շքեղագույն առանձնատան:

9. «Bombay Brasserie» ռեստորան, Լոնդոն

Հնդկական ուտեստ՝ սամունդարի խազանա՝ 3000 դոլար

Համեմված ուտեստ է, որը պատրաստում են ամբողջական լոբստերից, սև տրյուֆելներից, խխունջներից, դեվոնշիրյան ծովախեցգետնից ու թառափի ձկնկիթից՝ Լոնդոնում գտնվող հնդկական «Bombay Brasserie» ռեստորանում: Ուտեստները, որոնք պատրաստում է շեֆ-խոհարար Պռալադ Հեջը, հանդիսանում են այս ռեստորանի մենյուի ամենաթանկ կետերը:

8. «Fleur by Hubеrt Keller» ռեստորան, Լաս Վեգաս

Ֆլերբուրգեր՝ 5000 դոլար

Ֆրանսիացի շեֆ-խոհարար Հուբերթ Կելլերի լասվեգասյան ռեստորանում կարելի է պատվիրել սև տրյուֆելներով ու ֆուագրայով համբուրգեր: Ուտեստը մատուցվում է տապակած կարտոֆիլի ու մեկ շիշ «Chateau Petrus» գինու հետ: Թանկարժեք քարերի տեսքով դեկոր ուտեստի մատուցման համար նախատեսված չէ:

7. «Renato Viola» ռեստորան, Մայամի

«Louis XIII Remy Martin» պիցցա՝ 8300 եվրո

Պիցցան ուտեստ է, որը կարելի է գտնել գրեթե ամեն քայլափոխի, բայց պարզվում է, որ այս ուտեստն էլ կարող է աստղաբաշխական գներ ունենալ: Հայտնի իտալացի շեֆ-խոհարար Ռենատո Վիոլայի պիցցան արժե 8300 եվրո: Վարպետն իր պիցցայի պատվերներն ընդունում է անձամբ՝ Մայամի Բիչում գտնվող իր էլիտար ռեստորանում: Պիցցան պատրաստում են հաճախորդի աչքերի առաջ, եթե, իհարկե, նա ցանկանում է: Պիցցայի հիմնական բաղադրամասերն են լոբստերի միսը, ծովախեցգետիններ, երեք տեսակի ձկնկիթ, լանգուստի միս, սև գոմեշների կաթից պատրաստված հատուկ պանիր՝ մոցարելլա բուֆալո, ու, ի դեպ, այս ուտեստը մատուցելիս ևս ոչ մի թանկարժեք քար չի կիրառվում:

6. «The Fortress» հյուրանոցի ռեստորան, Շրի Լանկա

Դեսերտ՝ «Ձկնորս»՝ 14,5 հազար դոլար

«The Fortress» հյուրանոցի ռեստորանն առաջարկում է ձեզ ձկնորս պատկերող այս գեղարվեստական կոմպոզիցիան որպես դեսերտ: Ուտեստը պատրաստում են պրեմիում դասի «Dom Perignon» շամպայնով, շոկոլադով ու մրգերով: Դեսերտի գլխավոր մասը խոշոր ակվամարին քարն է, և, բնականաբար, այն մնում է այս դեսերտը պատվիրած հաճախորդին:

5. «Serpendity» ռեստորան, Նյու Յորք

Շոկոլադե դեսերտ՝ «Frrozen Haute Chocolate»՝ 25 000 դոլար

Այս պաղպաղակը, որի բաղադրության մեջ մտնում է կակաոյի 25 տեսակ, որոնցից 14-ն աշխարհի ամենաթանկ տեսակներն են, մատուցում են նյույորքյան «Serpendity» ռեստորանում: Այս ուտեստը մատուցում են թափանցիկ տարայով՝ հարած սերուցքի, տրյուֆելների ու մի քանի շերտ ուտելու ոսկու հետ: Ի հավելումն, դեսերտի հետ մատուցում են ոսկե գդալ՝ պատված ադամանդներով, որը կարելի է պահել ձեզ մոտ, քանի որ դրա գինը ներառված է ուտեստի գնի մեջ: Դեսերտը կարելի է պատվիրել՝ նախօրոք պայմանավորվելով ռեստորանի հետ: 2007 թվականին «Frrozen Haute Chocolate»-ը մտավ Գինեսի գրքի մեջ՝ որպես այդ պահին աշխարհի ամենաթանկարժեք դեսերտ:

4. «Lindeth Howe Country House» հյուրանոցի ռեստորան, Մեծ Բրիտանիա

Շոկոլադե դեսերտ՝ 34,5 հազար դոլար

Այս դեսերտի հեղինակը բրիտանացի շեֆ-խոհարար Մարկ Հիբերթն է: Բելգիական շոկոլադից պատրաստվող այս քաղցր ուտեստը զարդարված է երկու ադամանդներով ու ուտելու արծաթով: Դեսերտը մատուցում են հատուկ տարայով, որի դիզայնը մշակվել է Տեո Ֆաբերժեի՝ հայտնի ոսկեգործի թոռան կողմից: 2011 թվականին Մարկ Հիբերթի շոկոլադե այս ուտեստը ճանաչվեց Միացյալ Թագավորության ամենաթանկարժեք դեսերտ:

3. Անհատ հրուշակագործ՝ Նոբու Իկարա, Ճապոնիա

Պլատինե տորթ՝ 130 հազար դոլար

Ըստ ամենայնի, չափազանց թանկ դեսերտների նկատմամբ մեծ սերը բավականին տարածված է ծագող արևի երկրում: Մի քանի տարի առաջ ճապոնացի հրուշակագործ Նոբու Իկարան ստեղծեց 130 հազար դոլար արժողությամբ տորթ, որը հարսանեկան ոճ ուներ ու տարատեսակ պլատինե զարդերով էր ծածկված: Այս տորթը դարձավ պլատինե զարդերի վաճառքով զբաղվող «Platinum Guild International» ընկերության ցուցահանդեսի գլխավոր ցուցանմուշը:

2. «Տակաշիմայա» հրուշակեղենի խանութ, Տոկիո

Ադամանդե տորթ՝  1,7 միլիոն դոլար

Իսկ այս տորթը պատրաստել են 2005 թվականի Սուրբ ծննդյան օրը՝ Տոկիոյում գտնվող հրուշակեղենի «Տակաշիմայա» խանութում: Այս բացառիկ տորթը պատրաստել է վարպետ Չժոն-Խուն Յունը: Դա նրանից ավելի քան 6 ամիս խլեց: Արդյունքում ստացվեց մի տորթ, որը զարդարված է 223 ադամանդներով, որոնցից ոմանք սրտիկի տեսք ունեն: Ի դեպ, տորթը բավականին փոքրիկ է ու ընդամենը 20 սմ բարձրություն ունի:

1. «Arnaud’s» ռեստորան, Նոր Օռլեան

Ելակային դեսերտ՝ 3,95 միլիոն դոլար

ԱՄՆ Լուիզինա նահանգում գտնվող պոպուլյար «Arnaud’s» ռեստորանում մի ուտեստ կա, որը համարվում է աշխարհի ամենաթանկ ուտեստը: Այն իրենից ներկայացնում է քաղցր խյուսով պատված ելակ՝ անանուխի տերևներով: Եվ այսպես, ինչի՞ համար է այս ռեստորանը շուրջ 4 միլիոն դոլար պահանջում: Գաղտնիքը ուտեստի դեկորի մեջ է: Բացի անանուխի տերևներից, ելակը զարդարում է վարդագույն մեծ ադամանդով ոսկե մատանի: Այս թանկարժեք աքսեսուարը մատնացույց է անում այս դեսերտի նպատակը. այն պատվիրում են, երբ ցանկանում են ամուսնության շքեղ առաջարկություն անել: Այս դեսերտը կարելի է պատվիրել՝ միայն ռեստորանի հետ վաղօրոք պայմանավորվելով:

 

ՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան