Լևոն Մկրտչյանը կոչ է անում իրեն չուղղել 2014թ. չարաշահումների համար պատասխանատվության հարցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով Վերահսկիչ պալատի կողմից իր գլխավորած գերատեսչությունում բացահայտումներին, նշեց, որ այդ ուղղությամբ աշխատում է դատախազությունը, իսկ արդյունքների մասին կտեղեկացնեն: Կառավարության նիստից հետո Մկրտչյանը նշեց, որ ստուգումների արդյունքները վերաբերում են 2014 թվականին, դատախազությունն իր իրավասությունների շրջանակում որոշակի ուղղություններով ևս կոնկրետ ստուգումներ է անում:
Դիտարկմանը, որ 2014-ին նախարարությունը գլխավորում էր Հանրապետական Արմեն Աշոտյանը՝ հնարավո՞ր է նա պատասխանատվության կանչվի, Մկրտչայնն ասաց, որ իր կարծիքով հարցն իրեն չպետք է ուղղել:
«Կաշխատի դատախազությունը, կոնկրետ կքննարկենք և աշխատանքների արդյունքների մասինկտեղեկացնենք: Մենք հնարավորինս մեր լիազորությունների շրջանակում օժանդակում ենքաշխատանքներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:



