Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը փոխում է քաշային կարգը
ՍՊՈՐՏԾանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը կփոխի քաշային կարգը:
«Անդրանիկին վիրահատեցին Մոսկվայում և վիրահատությունը լավ անցավ: Այժմ նա արդեն սկսել է թեթևակի մարզվել: Լիահույս եմ, որ հաջորդ տարի Լոս Անջելեսում կայանալիք աշխարհի առաջնությանը նա կմասնակցի, բայց արդեն 85 կգ քաշային կարգում՝ փոխելով քաշային կարգը: Պետք է, որ նա կրկին չվնասի թևը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Անդրանիկ Կարապետյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ վնասել էր թևը: Մինչ այս, Կարապետյանը հանդես էր գալիս 77 կգ քաշային կարգում:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



