Նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը համաձայնել Է դառնալ ԱՄՆ-ի բնակարանային շինարարության նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյարդավիրաբույժ Բեն Քարսոնն ընդունել Է ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի առաջարկությունը՝ դառնալու բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման նախարար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին հայտնել Է The Wall Street Journal-ը:
Ավելի վաղ Թրամփը թվիթերում հայտնել Էր այդ պաշտոնը Քարսոնին առաջարկելու իր պլանների մասին՝ նրան համարելով «տաղանդավոր մարդ, որը սիրում Է մարդկանց»:
Քարսոնը Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու Էր, սակայն մարտ ամսին դուրս Է մնացել մրցարշավից՝ ընտրություններում պաշտպանելով Դոնալդ Թրամփին: Հայտնի Է իր պահպանողական հայացքներով, մասնավորապես, հանդես Է գալիս աբորտների եւ միասեռ ամուսնությունների դեմ:
Բեն Քարսոնը նաեւ հայտնի նյարդավիրաբույժ Է, որն աշխարհում առաջինն Է կատարել ծոծրակային սիամական երկվորյակների անջատման վիրահատություն: Բացի դրանից, նա հաջողակ գրող Է, ութ գրքերի հեղինակ, որոնցից վերջինը՝ «Միասնական ժողովուրդը», դարձել Է բեսթսելեր՝ վաճառքների ցուցանիշով առաջ անցնելով Հիլարի Քլինթոնի «Դժվարին ընտրություն» հուշագրությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



