Թրամփը հայտնել Է, թե ով կդառնա ԱՄՆ-ի կրթության նոր նախարարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը որոշել Է երկրի կրթության նոր նախարար նշանակել Բեթսի Դեւոսին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների նոր ղեկավարի անցումային թիմը:
Ինչպես նշված Է վերջինիս կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ, ներկայում Դեւոսը Windquest Group-ի՝ Միչիգանում գտնվող ներդրումային ընկերության ղեկավարն Է:
Բացի այդ, Դեւոսին բնութագրել են որպես «դպրոցական բարեփոխման համազգային շարժման առաջորդ»: Անցյալում Դեւոսը Միչիգանում գլխավորում Էր ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության բաժանմունքը:
Թրամփը վստահություն Է հայտնել, որ 58-ամյա Դեւոսի ղեկավարությամբ ԱՄՆ-ի իշխանությունները «կբարեփոխեն երկրի կրթական համակարգը եւ վերջ կդնեն բյուրոկրատիային, որը կաշկանդում Է մեր երեխաներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



