Առնվազն 40 մարդ Է զոհվել Չինաստանի Էլեկտրակայանում տեղի ունեցած փլուզման հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն 40 մարդ Է զոհվել Չինաստանի Ցզյանսի արեւելյան նահանգի Ֆենչեն քաղաքում Էլեկտրակայանի հովացուցիչ աշտարակի շինարարական կոնստրուկցիաների փլուզման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:00-ին: «Սինա» պորտալի տվյալների համաձայն՝ արտակարգ պատահարի վայրում փլուզման պահին գտնվում Էր 68 մարդ, 26-ի ճակատագիրն անհայտ Է մնում:
Փլատակների տակ եւս 22 մարդ Է մնում:
Արտակարգ պատահարի վայրում փրկարարական աշխատանքներ են կատարվում: Դրանցում ներգրավված Է 32 հրշեջ հաշվարկ: Փլատակների տակ գտնվոր մարդկանց որոնումներում գործի են դրվել հատուկ վարժեցված շներ, ինչպես նաեւ երկու փրկարար ռոբոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



