Ամենաարդյունավետ միջոցը մազաթափության դեմ
ԼԱՅՖՇատ մարդիկ մազերը խնամելիս նախընտրությունը տալիս են սեփական ձեռքերով պատրաստած բաղադրատոմսերին: Այսպիսի միջոցները, մազաթափության խնդիրը լուծելուց բացի,սնուցում են մազերը օգտակար նյութերով՝ նրանց տալով փայլ և փափկություն:
Այսօր ձեզ եմ առաջարկում մազաթափության դեմ ամենաարդյունավետ միջոցներից մեկը.
Մեկ ճաշի գդալ մեղրի վրա լցրեք մեկ ճաշի գդալ կոնյակ: Լավ խառնեք և թողեք այդպես երկու ժամ: Ստացված զանգվածին ավելացրեք երկու՝ թույլ հարած ձվի դեղնուց: Խառնեք՝ շարունակելով թեթեվակի հարել: Քսուքը քսեք գլխի մաշկին: Եթե ձեր մազերը չոր են, աշխատեք, որ քսուքը չտարածվի մազերի ողջ երկայնքով՝ ալկոհոլային դիմակները լրացուցիչ չորացնում են մազերը: Պահեք դիմակը քսան րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով: Քսուքը պետք է կիրառել շաբաթական մեկ անգամ: Տևողությունը՝ ելնելով արդյունքից: Սովորաբար 45 պրոցեդուրան բավական է: Արդյունքը. Մազարմատներն ամրանում են: Այս միջոցը խթանում է մազերի աճը:




