Թանկացումներ Սյունիքում. «Ժողովուրդ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ մի շարք կապանցիներ շարունակում էին բողոքի ակցիա իրականացնել՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացման. 50 դրամի փոխարեն 8 համարի երթուղին սպասարկող «Լավ ընկեր» ՍՊԸ-ն առաջարկում է քաղաքացիների տեղափոխումն իրականացնել 70 դրամով: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երեկ հայտնեց, որ «Քաղաքացիների կողմից ոչ մի բողոք չկա, երկու երթուղիներն էլ շարունակում են աշխատել»:
Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը մեզ հայտնեց. «Ես հիմա կանգառում եմ, չի աշխատում տրանսպորտը, մարդիկ ստիպված տաքսիներով են երթեւեկում, «Լավ ընկեր« ՍՊԸ-ի տնօրենը եկավ, վարորդներին հրահանգեց, որ մինչեւ 70 չվճարեն, չքշեք, քաղաքացիներն էլ իրենց 50 դրամները վերցրին, դուրս եկան ավտոբուսից, ժամը 10:30-ից չի աշխատում: Պարոն մարզպետ, բոլորն էլ բողոքում են»:
Ստացվում է` կա՛մ նորանշանակ մարզպետին իր ենթակաները սխալ են զեկուցում իրավիճակի մասին, կա՛մ էլ մարզպետը փորձում է պարտակել իրականությունը:
Նկատենք, որ չնայած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից առկա դժգոհություններին, կա իրականություն. նույն ընկերությունը նախկինում մի քանի անգամ փորձել է սակագինը բարձրացնել, սակայն Սուրիկ Խաչատրյանը արգելել է»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



