2017 թվականը մեկ վայրկյանով ավելի ուշ է սկսվելու
ԼԱՅՖԵրկրի պտույտների միջազգային ծառայությունը հայտնել է, որ 2016 թվականին ժամանակին մեկ վայրկյան են ավելացնելու, ինչի արդյունքում նոր տարին Համաշխարհային կողմնորոշիչ ժամանակով՝ UTC-ով, կսկսվի մեկ վայրկյան ավելի ուշ:
Մասնավորապես՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ժամանակն ընթանալու է հետեւյալ կերպ.
2016 թվական, դեկտեմբերի 31, 23:59:59
2016 թվական, դեկտեմբերի 31, 23:59:60
2017 թվական, հունվարի 1, 0:00:00
Ինչպես փոխանցում է Meduza-ն, լրացուցիչ վայրկյանն անհրաժեշտ է, որպեսզի միջուկային ժամանակներով չափվող ունիվերսալ ժամանակը չտարբերվի աստղագիտական ժամանակից: 1930-ական թվականներին գիտնականները պարզել էին, որ Երկիրը միշտ չէ նույն արագությամբ է պտտվում, եւ որոշել էին կողմնորոշիչ վայրկյան կիրառել: Սա արդեն 27-րդ անգամն է, երբ կողմնորոշիչ վայրկյան է ավելացվում ժամանակին՝ ճշգրտության համար:



