Բեկանվել է Եգիպտոսի էքս–նախագահին ցմահ ազատազրկելու որոշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի վճռաբեկ դատարանը բեկանել է շրջանային դատարանի կողմից ընդունված՝ էքս–նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճիռը։ Այս մասին հաղորդում է BBC–ն՝ հավելելով, թե ավելի վաղ դատարանը չեղարկել էր նաև մահապատժի մասին դատավճիռը։ Հիշեցնենք, որ չնայած եգիպտական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման օգտին լրտեսելու հետ կապված այս գործի փակմանը, էքս–նախագահին դեռ 20 տարվա բանտարկություն է սպառնում՝ 2012–ին նախագահական պալատի մոտ արյունահեղություն կազմակերպելու մեղադրանքով, որը դեռ ուժի մեջ է: Հավելենք նաև, որ վերջինս բանտարկված է 2013–ի հուլիսից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



