Իրանի խորհրդարանը հավանություն տվեց թմրավաճառների նկատմամբ մահապատժի վերացման օրինագծին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի խորհրդարանը հավանություն Է տվել թմրավաճառների նկատմամբ մահապատիժը երկարատեւ ազատազրկմամբ փոխարինելու օրինագծին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանի հեռուստատեսությունը:
Օրենսդիրներն առաջարկում են պատժի առավելագույն չափը փոխարինել մինչեւ 30 տարի ժամկետով բանտարկությամբ: Առավելագույն խիստ պատիժ կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր գործել են խմբի կազմում, եւ նրանց նկատմամբ, ումից ձերբակալելիս առգրավվել Է հրազեն կամ սառը զենք:
Սույն օրինագիծը նախաձեռնել են այն բանից հետո, երբ Իրանում ծավալվել Է թմրավաճառների նկատմամբ մահապատժի վերացման արշավը: Ինչպես նշում Էր լիբերալ մամուլը, իրանական օրենքների խստությունը ոչ մի կերպ չի ազդում թմրանյութերի շրջանառության հետ կապված հանցագործությունների վիճակագրության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



