Շիաների աշխարհազորի ջոկատներն ամբողջովին շրջափակեցին Մոսուլը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇիաների «Ալ Հաշդ աշ Շաաբի» աշխարհազորի ջոկատներն Իրաքի մյուս քաղաքներից ամբողջովին մեկուսացրել են Մոսուլը, որը գտնվում Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ շրջափակելով քաղաքը, «Ալ Հաշդ աշ Շաաբի»-ի ջոկատները մոտեցել են Սինջարի շրջանին, որը գտնվում Է Մոսուլից արեւմուտք: Ավելի վաղ շիաների աշխարհազորի մարտիկները մտել են Թալլ Աֆար քաղաք, որը գտնվում Է Նայնավա նահանգի վարչական կենտրոնից 35 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում:
ԻՊ-ից Մոսուլի ազատագրման ռազմական գործողությունն սկսվել Է հոկտեմբերի 13-ին: Իրաքի կառավարական ուժերից բացի, դրան մասնակցում են քրդական կազմավորումները, շիաների զինված ջոկատները, ինչպես նաեւ միջազգային հակաահաբեկչական կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Մոսուլը՝ Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը, ավելի քան երկու տարի գտնվում Է ԻՊ-ի հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



