Ռոստոմյանի ավտոմեքենաներն ու հասարակական նշանակության շինությունը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեք ավտոմեքենա ունի: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ նախարարի սեփականությունն են հանդիսանում «Mercedes–Benz 320 S», «BMW X5 4.8 I» և «Land Cruiser 200 4.0» մակնիշի ավտոմեքենաները: Հատկանշական է, որ սրանից 3 տարի առաջ՝ 2013 թ., նախարարն իր պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ հայտարարագրում նշել էր ընդամենը երկու ավտոմեքենա ունենալու մասին՝ «Mercedes–Benz 320 S» և «Hyundai Santa FE 2.3» մակնիշի: Ըստ տրամաբանության՝ նա պիտի վաճառած լիներ վերջին ավտոմեքենան և փոխարենը երկու՝ «BMW X5 4.8 I» և «Land Cruiser 200 4.0» մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերած լիներ: Սակայն նրա հայտարարագրում ավտոմեքենաների գնման կամ վաճառքի վերաբերյալ տեղեկություններ չկան:
Ռոստոմյանը իր նոր 2016 թ. հայտարարագրում նշել է մեկ հասարակական նշանակության շինություն և մեկ ամառանոց ունենալու մասին: Իսկ նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3 միլիոն 400 հազար դրամ և 12 հազար ամերիկյան դոլար:
Հայտարարագրում որպես նախարարի եկամուտներ է նշված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված հասույթը՝ 3 միլիոն 200 հազար դրամի տեսքով:
Ռոստոմյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնն է զբաղեցրել նաև 2012–13 թթ.: 2013–16 թթ. զբաղեցրել է ՀԱՕԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



