Հազարից ավելի իրանցի զինծառայողներ են զոհվել Սիրիայի հակամարտության ընթացքում. «Ալ Ջումհուրիա»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀազարից ավելի իրանցի զինծառայողներ են զոհվել սիրիական հակամարտության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Ջումհուրիա» լիբանանյան թերթը՝ հղում անելով Իրանի մարտական գործողությունների վետերանների կազմակերպության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթիի հայտարարությանը:
«Մարտական գործողությունների ընթացքում Սիրիայի տարածքում զոհված մեր հայրենակիցների թիվը գերազանցել Է հազարը»,-ասել Է Մահալաթին: Կազմակերպության ղեկավարը այդ տվյալները ներկայացրել Է իրանական ժողովրդական աշխարհազորի՝ «բասիջի» կողմնակիցների առջեւ ունեցած ելույթում:
Իրանի իշխանությունները միջսիրիական հակամարտության մեջ հանդես են գալիս պաշտոնական Դամասկոսի կողմից: Մինչ այժմ Թեհրանը տվյալներ չԷր հայտնել Սիրիայում զոհված իր քաղաքացիների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



