Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի գումարտակային օղակի սպաների պարապմունքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» զորավարժարանում սկսվել Է գումարտակային եւ դիվիզիական օղակի հրամանատարների պատրաստումը: Միջոցառումներն անցկացվում են ուսուցման ձմեռային շրջանն սկսվելու նախաշեմին՝ որակավորման բարձրացման հատուկ դասընթացի շրջանակներում: Հատուկ պարապմունքներում ներգրավված Է ավելի քան 100 սպա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, զինծառայողների հետ դաշտային պարապմունքներն սկսվելուց առաջ անցկացվել են տեսական պարապմունքներ՝ անձնակազմի ուսուցման նորացված հրահանգների եւ մեթոդիկաների ուսումնասիրման սեմինարների եւ դասախոսությունների տեսքով: Գործնականում երկշաբաթյա դասընթացի ժամանակ հրամանատարները կբարձրացնեն ստորաբաժանումների կառավարման վարպետությունը, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ-պաշտոնեական պատրաստության մակարդակը:   ;
Գումարտակների (դիվիզիոնների) հրամանատարները եւ նրանց տեղակալները կծանոթանան կապի, զորային եւ ռադիոԷլեկտրոնային հետախուզության արդի միջոցներին եւ նորագույն անօդաչու թռչող համալիրներին:
Սպայական կազմի հատուկ պարապմունքները կավարտվեն ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մեջ «գումարտակի լավագույն հրամանատարի» կոչման համար մարտական պատրասության առարկաների գծով մրցումներով:



