Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նարինե Դովլաթյանը՝ «Աբելի քույրը» սերիալի նկարահանումների ու ապագա ծրագրերի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Նարինե Դովլաթյանը Life.panorama.am-ի հետ զրույցում ամփոփել է «Աբելի քույրը» հեռուստասերիալից ստացած իր տպավորություններն ու պատմել անելիքների մասին:

«Նախ պետք է ասեմ, որ «Աբելի քույրը» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ընդունեցի, քանի որ բազմաթիվ առաջարկներ էի ստանում գեղարվեստական ֆիլմերից ու փորձ էի ուզում ձեռք բերել դերասանության ոլորտում: Սակայն պետք է նշեմ նաեւ, որ փորձ ձեռք բերեցի միայն նկարահանման սկզբնական շրջանում, երբ նկարահանվում էի դերասան Հայկ Սարգսյանի հետ: Նրանից շատ բան եմ սովորել, իսկ հետո շատ քիչ էին թատրոնի, պրոֆեսիոնալ դերասանները, այդ իսկ պատճառով այս նախագծից ավելի շատ կյանքի, քան դերասանական փորձ ձեռք բերեցի»,- ժպիտով նշեց Նարինեն ու շեշտեց` սերիալում նկարահանվելն իրեն դուր չեկավ.

«Ես չսիրեցի սերիալային աշխատանքը, քանի որ այն ավելի շատ աշխատանքի էր նման, քան ստեղծագործական պրոցեսի: Շատ կարճ ժամանակահատվածում պետք է նկարահանվեին սերիաները, արդյունքում շատ ժամանակ չէր մնում կերպարիդ վրա աշխատելու: Բացի այդ, սցենարը շատ թույլ չէր տալիս, որ կերպարս զարգանար, իմ կերպարը միայն հայկական ողբ էր կապում, որն էլ, բնականաբար, ինձ դուր չէր գալիս»:

Նարինե Դովլաթյանի խոսքով` ստեղծագործական կազմն ի սկզբանե  նրան հայտնել էր, որ սերիալում իր կերպարը զարգացում կապրի.

«Թեեւ ինձ ասել էին, որ կերպարս ընթացքում կփոխվի ու կզարգանա, բայց այդպես էլ ոչ փոխվեց, ոչ էլ զարգացավ` նա մինչեւ վերջ լացում էր: Սա ինձ դուր չէր գալիս, չէի ցանկանա, որ այդպես լիներ: Ես չսիրեցի ու որպես լիարժեք կերպար չընկալեցի իմ հերոսուհուն: Սցենարն առանձնապես ասելիք չուներ, որի մասին անընդհատ նշում էի նկարահանման ընթացքում, ամեն անգամ ասել եմ, որ այս ողբն ինձ դուր չի գալիս, ու ամեն անգամ լսում էի նույն պատասխանը, այն որ ժողովուրդը սա է սիրում ու բոլոր սերիալներն էլ այսպես են: Սակայն ես չէի եկել այնտեղ, որ բոլոր սերիալների նման լիներ, մտածում էի` սա ուրիշ է լինելու, բայց իրականում, ցավոք սրտի, նույն բանը ստացվեց:  Մեր օրերում լավ սցենարի պակաս ունենք»:

Խոսելով խաղընկերներից` երգչուհի-դերասանուհին վստահեցրեց.

«Երբ միմյանց տեսնում ենք, ջերմորեն շփվում ենք: Իհարկե, աշխատակազմում կան այնպիսիք, որոնց հետ հետագայում էլ կշարունակեմ աշխատել, սակայն կան նաեւ այնպիսիք, որոնց հետ չեմ ցանկանա համագործակցել. Կարծում եմ` սա բնականոն ընթացք է»:

Նարինեն արդեն իսկ ունի նոր առաջարկներ, բայց նաեւ հստակ որոշում.

«Արդեն նոր հրավերներ ունեմ, բայց այլեւս սերիալային առաջարկներ չեմ ընդունելու: Չեմ ուզում խոսել գեղարվեստական ֆիլմերից ստացած նոր առաջարկներիս մասին, քանի որ դեռեւս համաձայնություններ չկան: Հիմա ընտրելու փուլում եմ, երբ հստակեցումներ լինեն, կկիսվեմ նորություններով»,- նշեց նա:

Անդրադառնալով երգարվեստին` Նարինե Դովլաթյանը վստահեցրեց.

«Այս ընթացքում աշխատել եմ նոր երգերիս վրա, մի քանիսը ձայնագրել եմ, որոշները արդեն իսկ հանձնված են հանդիսատեսի դատին, իսկ օրեր անց կթողարկեմ նաեւ բոլորովին նոր երգ, որի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերը գրել է Համլետ Առաքելյան: Իրականում նկարահանումների ընթացքում աշխատանքային գրաֆիկս շատ խիտ էր, բայց ես ամեն բան անում էի, որ երաժշտական մասը չտուժի: Երգն ինձ համար առաջնային է եղել, կա ու միշտ մնալու է, չեմ էլ թողնի, որ ինչ-որ բան դրան խանգարի»:

 

Մարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը