Երևան, 04.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ քաղծառայողների մի զգալի մասն անգամ տեղյակ էլ չէ ԼՂ խնդրի լուծման՝ մեզ շահեկան մոտեցումներից

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տարիներ շարունակ ՀՀ քաղծառայողների շրջանում վերապատրաստման ծրագրեր եմ անցկացնում: Հիմնական թեմաները վերաբերում են ՀՀ ազգային շահերին, ՀՀ ՆԱՏՕ/ՀԱՊԿ հարաբերություններին: Հաջողված են դասընթացները, թե ոչ, չգիտեմ: Այդ դասախոսությունների ժամանակ տարբեր կարգավիճակի, տրամաչափի, հմտությունների, պատրաստվածության, բնավորության, մակարդակի տասնյակ քաղծառայողների հետ եմ շփվել: Իհարկե, եղել են բացառիկ հետաքրքիր խմբեր, բարձր պատրաստվածության մարդիկ, որոնք էականորեն տարբերվել են շատերից: Սակայն տարիների ընթացքում նրանց շարքերում երեք հիմնական օրինաչափություն եմ ֆիքսել. 1. նոստալգիան Սովետի նկատմամբ, 2. ԼՂ բանակցային սկզբունքերից անտեղյակություն, 3. ընդհանուր անտարբերություն:

Այս խնդիրը քաղծառայության քննությամբ դժվար կարողանանք լուծել: Սա ավելի լուրջ ու մասնագիտական այլ հարթության հարց է: Եթե մեր քաղ/պետծառայողն այսօր տեղեկացված չէ մեր արտաքին ու անվտանգային քաղաքականության առանցքային սկզբունքներից, ապա մենք միայն օպտիմալացմամբ չպետք է սահմանափակվենք: Եթե պետ/քաղծառայողը ծանոթ չէ ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգին, պետական քաղաքականության հիմքերին, ԼՂ բանակցային գործընթացին կամ ցեղասպանության հիմնախնդրին, ապա հարց է առաջանում, թե ինքն ինչ գործ ունի պետական համակարգում առհասարակ:

Եթե նա ուղղակի տեխնոկրատ է, ով A կետում ինչ-որ գործառույթներ է իրականացնում B կետի համար, ու դրանով սահմանափակվում է նրա ողջ աշխատանքային առօրյան առանց իմանալու թե այդ կառույցը, որ կոչվում է «պետություն», ու՞ր է գնում, ինչու՞ է գնում, ինչպե՞ս է գնում, և ինչպե՞ս անել, որ առավել արդյունավետ գնա, ապա նա վստահորեն իր տեղում չէ: Մենք սովոր ենք պատասխանատվության մեծագույն բաժինը դնել քաղաքական որոշումներ ընդունողների ուսերին, և դա, իհարկե, ճիշտ է: Սակայն պետ/քաղծառայող յուրաքանչյուր անձ այդ որոշում ընդունելու գործընթացի անքակտելի մասն է, նախապատրաստողը, մշակողը և այլն, ուստի ունի պատասխանատվության իր կարևոր մասնաբաժինը, հետևաբար չի կարող անտեղյակ ու անտարբեր լինել առհասարակ: Պետք է նաև հասկանալ, որ նրա ներդրումը պետք է լինի նաև իր մասով արդյունավետ կառավարմանը նպաստելը և ոչ երբեք անտարբերությունը, մինչդեռ իրականում նրանց մի բավական շոշափելի մասը տարիների ընթացքում քայլ առ քայլ, ամենատարբեր գործոններից ելնելով, վերածվում են «պարազիտի»: 
Ու ամենավատն այն է, որ այդ իներցիոն էֆեկտը չի դադարում ու չի դանդաղում:

Արմավիրում 44-ամյա տղամարդը Կալաշնիկովի ինքնաձիգ և զինամթերք է պահել Խաղաղության խորհուրդը ողջունել է Հայաստանին որպես կազմակերպության հիմնադիր անդամ Հայաստանը և Ճապոնիան ընդլայնում են քաղաքական և բազմակողմ համագործակցությունը Քադաֆիի որդին uպանվել է Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի արձագանքը ռուսական հարվածների հետ կապված․ Զելենսկի Իլոն Մասկը միավորել է SpaceX-ը և xAI-ը Ինչո՞ւ շտապօգնությամբ «Արմենիա» ԲԿ տեղափոխված պացիենտներին չեն ցանկացել սպասարկել Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը Ցանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ Ծառուկյան Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա «Բարսելոնայի» մեկնարկային կազմը Մայրն իր երեխաներին նետել է 16-րդ հարկի պատուհանից Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ ԿարապետյանՀնդկաստանի ԶՈՒ պաշտպանության ուժերի շտաբի պետ հետ քննարկվել է Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է ԱՄԷ Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Հայաստանում ձյուն և ձնախառն անձրև է տեղում Միրզոյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների ծրագրերին Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին․ Արամ ՎարդևանյանԼավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Արցախի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանը կդառնար 35 տարեկան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը«Գողական աշխարհի» հետ կապ ունեցող 45 մարդ է ձերբակալվել «Toyota»-ն Արշակունյաց պողոտայում բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին ՌԴ-ից հացահատիկ տեղափոխող 25 երկաթուղային վագոն Ադրբեջանի տարածքով ժամանել է Հայաստան ԱԺ պատվիրակություն կգործուղվի Վիեննա Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա ԲախշեցյանՍևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև «Փյունիկը» ստուգողական հանդիպման ընթացքում պարտվել է Մոսկվայի «Սպարտակին» ԿԲ-ն որոշել է սահմանափակել բանկային քարտերով վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը Կաթողիկոս Գարեգին Բ-ն ամուր, վճռականությամբ կանգնած է՝ պաշտպանելու իր ազգին ու հոտին. Ջոն Էյբներ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՋուր չի լինելու 1 օր․ հասցեներ «Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա ՂազարյանԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացուն Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեզ համար ընդունելի մոդելը նախագահական է․ Արշակ ԿարապետյանՈստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին (տեսանյութ) Թող իշխանություններն ասեն՝ ինչու՞ հրաժարվեցին Արցախյան հարցի խաղաղ կարգավորումից․ Ավետիք ՉալաբյանԵս ՀՀ նախագահին չեմ լիազորել իմ անունից շնորհակալություններ ասելու Ալիևին. ակցիայի մասնակիցՀայաստան ներմուծված բենզինը գների վրա կունենա ազդեցություն, բայց ոչ մեծ. դա կախված կլինի ծավալից. ԿԲ նախագահ 2025–ին կրճատվել է պետական կառավարաման համակարգի կողմից 1 անձից գնումների ծավալը Օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ Մենք կկարողանանք լուծել օդի աղտոտվածության հարցը. Նարեկ Կարապետյանի և համակիրների հարցուպատասխանըԳուգարքում ռեստորանի սեփականատերը հրացանով կրակել է շանը. փաստաթղթերը ներկայացվել են քննչական վարչություն Արտառոց դեպք՝ Արարատում․ դպրոցի բակում ձնագնդի խաղալու ժամանակ 14-ամյա երեխան ընկել է և ստացել մարմնական վնասվածք Բռնություն իրականացրած և հայհոյանքներ hնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են Ախուրյանում լույս աշխարհ է եկել հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը Ինչու չի կարելի երեխաներին «Զիրտեկ»․ ինչ վտանգներ է պարունակում հայտնի դեղամիջոցը