Մագնուս Կարլսենը կարող է տուգանվել 40 հազար եվրոյով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը կարող է տուգանվել՝ չեմպիոնական մրցախաղի 8-րդ տուրից հետո մամուլի ասուլիսը լքելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Կարլսենը կարող է տուգանվել 40 հազար եվրոյով:
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում առաջին հաղթանակը տոնեց Սերգեյ Կարյակինը: Նյու Յորքում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 8-րդ պարտիայում ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին հաջողվեց սև խաղաքարերով գերազանցել աշխարհի գործող չեմպիոնին: Պարտիայի 52-րդ քայլում նորվեգացին անձնատուր եղավ: Այժմ Կարյակինն ունի 4,5 միավոր, իսկ Կարլսենը՝ 3,5:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



