Մարալիկում 3 անչափահասներ են դանակահարվել. կասկածյալը ևս անչափահաս է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարալիկ քաղաքում տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվել է։ Պարզվել է, որ Մարալիկի երեք անչափահաս բնակչի դանակահարության մեջ կասկածվում է 16-ամյա Սերյոժա Մ.-ն։ Ըստ ոստիկանության՝ Մարալիկ քաղաքում մանկապատանեկան մարզադպրոցի բակում Հառիճ գյուղի բնակիչներ՝ 16-ամյա Սերյոժան եւ 22-ամյա Ռուստամ Մ. եղբայրները վիճել են Մարալիկի երեք անչափահաս բնակչի հետ ու ձեռնամարտի բռնվել։ Եղբայրներից կրտսերը՝ Սերյոժան, դանակով հարվածել ու վնասվածքներ է հասցրել նրանց։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



