ԱՄՆ-ում առնվազն վեց երեխա Է զոհվել դպրոցական ավտոբուսի վթարից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Թենեսիի նահանգում նոյեմբերի 21-ի երեկոյան առնվազն վեց երեխա Է զոհվել դպրոցական ավտոբուսի վթարից: Ինչպես երեւում Է պատահարի վայրում արված լուսանկարներից, ավտուբուսը կողանց զարկվել Է ծառին եւ բաժանվել գրեթե երկու մասի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավտոբուսում եղել Է 5-ից 10 տարեկան 35 դպրոցական: Բացի վեց զոհվածներից, որոնցից մեկը մահացել Է հիվանդանոցում, հաղորդվում Է 23 հոսպիտալացված երեխաների մասին: Տեղական զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են ճանապարհա-տրանսպորտային պատահարի առանչությամբ արյան փոխներարկման կենտրոններում երկար հերթերի մասին:
Նախական վարկածներից մեկով՝ ծառին բախվելուց առաջ ավտոբուսը խփել Է սյանը: Քաղաքի ոստիկանության պետի խոսքով՝ ավտոբուսը կարող Է ընթացել Է արագության գերազանցմամբ:
Ավտոբուսի վարորդը ողջ Է մնացել: Իշխանությունները հայտնել են, որ նա համագործակցում Է հետաքննության հետ, հաղորդել Է BBC-ն:



