Պատրիարքը Կիրիլը Մերձավոր արեւելքում քրիստոնյաների հետապնդումները ցեղասպանություն է կոչել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Մերձավոր արեւելքում ահաբեկիչների կողմից քրիստոնյաների հետապնդումները ցեղասպանություն է անվանել, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Այն ինչ հիմա վիճակվել է քրիստոնյա աշխարհին, երբեք վիճակված չի եղել։ Սպանված քրիստոնյաների քանակով Ռուսաստանում հետապնդումները ավելի դաժան ու զանգվածային են եղել, բայց եթե համամասնությամբ դատենք՝ ոչ թե բացարձակ, այլ հարաբերական թվերով, ապա այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր արեւելքում կարելի է անվանել քրիստոնյա բնակչության ցեղասպանություն», ասել է պատրիարքը։
Պատրիարքը մտահոգություն է հայտնել քրիստոնյաների ոչնչացմանն ուղղված ահաբեկիչների գործունեության կապակցությամբ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



