Անցկացվել է Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 16-րդ միջազգային հուշամրցաշարը
ՍՊՈՐՏՀայտնի են Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի հուշամրցաշարի հաղթողները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում անցկացվել է ՀՀ վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 16-րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել են 121 մարզիկ Հայաստանից և Վրաստանից:
Ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթողներ են դարձել Ռոբերտ Անդրեասյանը (50 կգ), Արտյոմ Ազարյանը (55 կգ), Էդեմի Բոլքվաձեն (60 կգ), Գևորգ Մխեյանը (66 կգ), Դավիթ Գևորգյանը (69 կգ), Թոռնիկե Կվինիկաձեն (74 կգ), Նիկա Կենչաձեն (84 կգ), Բեկա Տչելիձեն (96 կգ) և Զուլիկո Ուրտաշվիլին (120 կգ):
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



