Սիրիական Ջարաբլուսում թուրքական իշխանություններն ուսումնական հաստատություններ են բացում
ԲԼՈԳՍարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրիա-թուրքական սահմանին գտնվող Ջարաբլուս քաղաքում (այն վերջերս նվաճվեց Իսլամական պետությունից թուրքական զինուժի և դրա հովանու տակ գործող զանազան ընդդիմադիր խմբավորումների կողմից) Անկարան իրականացնում է իր հեռու գնացող ծրագրերից մեկը՝
թուրքական իշխանությունների աջակցությամբ քաղաքում բացվում են ուսումնական հաստատություններ, որտեղ արաբերենից զատ դասավանդվում է թուրքերեն լեզուն:
Ըստ տարածվող տեղեկությունների ու տեսանյութերի՝ Ջարաբլուսի բնակչության որոշ հատվածը դեմ է քաղաքում նման հաստատությունների առկայությանը, որի համար վերջիններիս դիմաց իրականացվում են ցույցեր:


1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



