Վախճանվել է Հունաստանի նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերի 20-ին 90 տարեկան հասակում Աթենքի հիվանդանոցում վախճանվել Է Հունաստանի նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Wahsington Post թերթը: Մահվան պատճառը նշում են թոքաբորբի բարդությունը:
Ստեֆանոպուլոսը Հունաստանը ղեկավարել Է 1985-ից մինչեւ 2005 թվականը, իսկ մինչ այդ տարբեր պաշտոններ Է զբաղեցրել կառավարությունում. եղել Է վարչապետ, առեւտրի նախարար, ներքին գործերի նախարար, աշխատանքի եւ հասարակական ապահովագրության նախարար, ինչպես նաեւ անպորտֆել նախարար: Իշխանության վերջին տարիներին նա մեծ ժողովրդականություն Էր վայելում ինչպես Հունաստանում, այնպես Էլ արտասահմանում, եւ մինչեւ այժմ համարվում Է երկրի ամենասիրելի ու հարգելի նախագահը:
Լուսանկարը` AP
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



