Բեռնը օդ է բարձրացրել կործանիչներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Պերու ուղեւորվող ՌԴ պաշտոնական պատվիրակության ինքանաթիռն ուղեկցել են իրենց երկրի կործանիչները ստուգման նպատակով:
«Դա սովորական ստուգում էր», - հայտնել է Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունը, գրում է Reuters գործակալությունը:
Ինչպես նշում է գործակալությունը, Շվեյցարիայի օդային տարածքով ՌԴ պաշտոնական պատվիրակության ինթնաթիռի թռիչքի ժամանակ շվեյցարական բանակի կործանիչները մոտեցել են ինքանթիռին եւ որոշակի ժամանակ ուղեկցել նրան: Շվեյցարիայի ՊՆ-ը նշում է, որ F/A-18 կործանիչների թռիչքը ռուսական ինքնաթիռի կողքով տեղի է ունեցել Շվերցայիայի օդային տարածքում եւ տեւել է 7 րոպե:
Բացի այդ պաշտոնական Բեռնը հայտնել է, որ նմանատիպ թռիքներ տեղի են ունենում տարեկան շուրջ 400 անգամ: «Դա հավասարազոր է ոստիկանական մեքենային փողոցում, որը ստուգում է ավտոմեքենաները, որպեսզի համոզվի, որ դրանք գողացված չեն», - նշել է Շվեցարիայի ՊՆ ներկայացուցիչը:
			
			
			
			
			
				
			
			
			


