Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել Մարմարիկ գետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 13-ին, ժամը 02.08-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում բախվել են «Դայվու» մակնիշի (վարորդ Հ. Հ.) 34 CN 926 և «Մերսեդես» մակնիշի (վարորդ Գ. Հ.) 34 FT 392 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Մարմարիկ գետը:
«Դայվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը' 1962 թ. ծնված Հ. Հ.-ը, հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



