Ողջ ճշմարտությունը չիփսերի մասին
ԼԱՅՖՉիփսերում ընդհանրապես չկան վիտամիններ և միներալներ: Չիփսերը ածխաջրերի և ճարպերի խառնուրդ են` աղի, արհեստական սննդային ներկերի և համի փոխարինիչների հավելումով: Բացի այդ` չիփսերը կարող են պատրաստել ոչ թե կարտոֆիլից, այլ կարտոֆիլի ալյուրից, ինչն ավելի վնասակար է դարձնում այս սննդամթերքը: Չիփսերը նպաստում են գիրանալուն, քանի որ դրանք պարունակում են երեխայի օրգանիզմի համար անհրաժեշտ կալորիաների գրեթե կեսը` 100 գրամ չիփսը պարունակում է 510 կկալ.:
Չիփսերը պատրաստվում են ոչ թե օգտակար բուսական յուղով, այլ մարգարինով, սա է պատճառը, որ չիպսերում պարունակվող ճարպերը կարող են քաղցկեղ առաջացնել:
Չիպսերում պարունակվող աղի քանակությունը, ներթափանցելով երեխայի օրգանիզմ, կարող է խաթարել ոսկորների բնականոն աճը, ինչպես նաև ազդել նյութափոխանակության վրա:
Չիփսերին տարբեր համեր հաղորդող քիմիակնշան նյութերը կարող են ալերգիայի առաջացման պատճառ դառնալ:



