Նիդեռլանդներում ձերբակալել են ոստիկանական բռնության դեմ բողոքող ավելի քան 160 ցուցարարների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիդեռլանդներում ձերբակալվել է ավելի քան 160 ցուցարար, որոնք Հաագայում բողոքի ակցիա էին կազմակերպել ոստիկանական բռնությունների ու կառավարության կողմից ճնշումների դեմ, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը։
«Դադարեցնել հակաֆաշիստների ու անարխիստների դեմ ճնշումները» կարգախոսով շուրջ 200 մարդ էր քաղաքի կենտրոնական փողոցներ դուրս եկել Fight Repression խմբի հանրահավաքի շրջանակում։
Քաղաքի իշխանությունները մինչ այդ թույլատրել էին հանրահավաքի անցկացումն այն պայմանով, որ մասնակիցների դեմքերը բաց կլինեն։ Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ հանրահավաքի սկզբում շատերը դեմքերը փակել էին թաշկինակներով, արեւային ակնոց ու գլխարկներով։ Հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել դադարեցնել ակցիան։
«166 ցուցարարներ որոշել էին մնալ հրապարակում, որտեղ նրանց ոստիկանները ձերբակալել են հանրահավաքների մասին օրենքը խախտելու համար»,- մեջբերում է գործակալությունը ոստիկանության հայտարարությունը։ Ավելի ուշ նրանց ոստիկանական բաժանմունք են տարել հարցաքննության համար։
Ձերբակալվածների կողքին գտել են հրասարքեր, ներկով սրվակներ, մահակ ու մեկ մուրճ։
			
			
			
			
			
				
			
			
			


