Խոշոր փլուզումից 4,5 ժամ անց Երեւան-Գորիս ճանապարհը երկկողմանի բացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւան-Գորիս ավտոճանապարհին, այսօր՝ նոյեմբերի 20-ի վաղ առավոտյան տեղի ունեցած մեկ կմ շառավղով քարաթափման հետեւանքով փակված ճանապարհը բացվել է. Ժամը 11.48-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթեւեկելի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին, ժամը 06.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գորիս ավտոճանապարհի 249-րդ կմ-ին մեկ կմ շառավղով քարաթափում է տեղի ունեցել, ճանապարհը երկկողմանի փակ է:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհահատվածը՝ 15 մ լայնությամբ եւ 35 մ երկարությամբ (միջին բարձրությունը մոտ 1,5 մ) երկկողմանի փակ է։
«Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների կողմից իրականացվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ։
Ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել էր միակողմանի երթեւեկելի:



