Հաջորդ աշնանը Կատալոնիան անկախ կլինի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի «Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնը» հարցում է անցկացրել կատալոնական բնակչության շրջանում, և նրանց 45,1%–ը կողմ է արտահայտվել Իսպանիայից անկախանալուն: Ընդ որում, անկախության կողմնակիցների թիվը, ի տարբերություն նախորդ տարի նույն ժամանակահատվածում անցկացված նմանատիպ հարցման, ավելացել է 5%–ով:
Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, թե անպայման իրականություն կդարձնեն տեղական խորհրդարանի կողմից նախորդ ամիս ընդունված որոշումը և մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր անկախության հանրաքվե կանցկացնեն: Հիշեցնենք, որ Իսպանիայի իշխանությունները դեմ են այս որոշմանը և խորհրդարանի որոշումն անօրինական են համարում. փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



