Բոլոր մարդկանց հայի վերածող երեխան` «Երեկոյան Ուրգանտի» հյուր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական «Առաջին ալիքի» եթերում հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման նոյեմբերի 18-ի թողարկմանը երեխաներից մեկը, խոսելով իր թաքնված տաղանդների մասին, նշել է, թե կարող է «բոլոր մարդկանց վերածել հայի»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդավար Ուրգանտը խնդրում է աղջկան բոլոր մարդկանց վերածել հայերի: «Միայն ասա ազգանունդ»,- ասում է երեխան և ի պատասխան հնչեցված ազգանունների` դրանց ավելացնում «յան» մասնիկը:
Մի քանի ազգանուններից հետո հաղորդավարն առաջարկում է փորձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանունը, որն աղջիկն անում է դժվարությամբ: «Տեսնում ես` չի ստացվում, չի աշխատում, ավելի հստակ` ոչ բոլորի հետ է աշխատում քո կարողությունը»,- ժպտալով նշում է Ուրգանտը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



