Եգիպտոսի Լրագրողների միության նախագահը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսում դատարանը Լրագրողների միության նախագահ Յահա Քալաշին եւ միության երկու անդամների դատապարտել է 2 տարի ժամկետով ազատազրկման եւ 580 եվրոյի չափով տուգանք սահմանել՝ օրենքով հետապնդվող գործընկերներին թաքցնելու եւ կեղծ տեղեկություններ տարածելու համար: Այս մասի հաղորդում է DW-ն:
Լրագրողներին մեղադրանք է առաջադրվել դեռևս մայիսին: Նրանց մեղադրում են երկու լրագրողների արդարադատությունից թաքցնելու համար, որոնք հետախուզման մեջ էին Կահիրեի կողմից Կարմիր ծովում գտնվող երկու կղզիներ Սաուդյան Արաբիային փոխանցելու դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար:
Ըստ AFP-ի՝ այդ գործով անցնող եգիպտոսցիները նաեւ ՆԳ նախարար Մաղդի Աբդել Գաֆարի հրաժարականը եւ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի կողմից ներողություն էին պահանջում:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



