Եգիպտոսի ժուռնալիստների միության նախագահը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսում դատարանը ժուռնալիստների միության նախագահ Յահա Քալաշին եւ միության երկու անդամների դատապարտել է 2 տարի ժամկետով ազատազրկման եւ 580 եվրոյի չափով տուգանք սահմանել՝ օրենքով հետապնդվող գործընկերներին թաքցնելու եւ կեղծ տեղեկություններ տարածելու համար: Այս մասի հաղորդում է DW-ն:
Լրագրողներին մեղադրանք է առաջադրվել դեռեւս մայիսին: Նրանց մեղադրում են երկու լրագրողների արդարադատությունից թաքցնելու համար, որոնք հետախուզման մեջ էին Կահիրեի կողմից Կարմիր ծովում գտնվող երկու կղզիներ Սաուդյան Արաբիային փոխանցելու դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար:
Ըստ AFP-ի՝ այդ գործով անցնող եգիպտոսցիները նաեւ ՆԳ նախարար Մաղդի Աբդել Գաֆարի հրաժարականը եւ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի կողմից ներողություն էին պահանջում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



