Չինաստանը սեփական «Յուրյան դարաշրջանի պարկը» կունենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինական Սիչուան նահանգն առաջիկայում կարող է սեփական «Յուրյան դատաշրջանի պարկն» ունենալ: Թեմատիկ պարկը տեղակայվելու է Ցզիգուն քաղաքում: Սինհուայի փոխանցմամբ՝ օրերս տեղական իշխանություններն ու Շենչժենի Fantawild ընկերությունը համապատասխան համաձայնագիր են ստորագրել:
Պայմանագրի համաձայն՝ կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է 450 մլն դոլար ներդնել նախագծի իրականացման համար: Ապագա ժամանցի այգին 67 հեկտար տարածք կզբաղեցնի քաղաքի Դինոզավրերի թանգարանի մերձակայքում: Դինոզավրերին «կենդանացնելու» համար բարձր տեխնոլոգիաներ են օգտագործվելու, այդ թվում՝ վիտուալ եւ լրացուցիչ իրականություն: Ակնկալվում է, որ այգին տարեկան 23 մլն այցելու կունենա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



