Դոնալդ Թրամփը պահանջել է ներողություն խնդրել իր փոխնախագահից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը վրդովմունք է հայտնել այն փաստի առիթով, որ Նյու Յորքում մյուզիքլի ժամանակ սուլել են փոխնախագահ Մայք Փենսին: Ավելին, Թրամփը կարծում է, որ դերասանները «նեղել են» Փենսին:
Twitter-ում Թրամփը գրել է. «Թատրոնը միշտ պետք է անվտանգ եւ հատուկ վայր լինի: Դերասանական կազմն իրեն շատ կոպիտ վարվեց լավ մարդու՝ Մայք Փենսի հանդեպ: Ներողություն խնդրեք»:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երեւում է, որ երբ Փենսը դահլիճ է մտնում, ինչ-որ մեկը ծափահարում է, սակայն ներկաների մեծ մասը դժգոհ բացականչություններ է անում: Շոուի ավարտից հետո, երբ քաղաքական գործիչը պարաստվում է դուրս գալ դահլիճից, դերասաններից մեկը հետ է կանչում նրան:
Սեւամորթ դերասան Բրենդոն Դիքսոնը Փենսին ուղղված ուղերձ է կարդում: «Մայք Փենս, մենք ուրախ ենք ձեզ ողջունել այստեղ: Մենք տարբեր ծագմամբ ամերիկացիներ ենք, որոնք անհանգստացած են, որ ձեր նոր վարչակազմը չի պաշտպանելու մեզ, մեր մոլորակը, մեր երեխաներին, մեր ծնողներին»,- ասել է դերասանը:
			
			
			
			
			
				
			
			
			


