Իրաքում պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի Ռամադի քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Al Jazeera գործակալությունը:
Գործակալության տվյալներով` Ռամադիի հսկիչ-անցագրային կետի մոտ պայթեցվել է ավտոմեքենա: Տեղի ոստիկանության նախնական տվյալներով կա 11 զոհ:
Միջադեպի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



