Գերմանացի պատգամավորն առաջարկել է զենք չվաճառել Թուրքիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Յուրգեն Տրիտինը, ով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլում է, հայտարարել է Գերմանիայի կողմից Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Այժմ դեմ առ դեմ ենք ՆԱՏՕ-ի մի գործընկերոջ հետ, ով սկսել է անտեսել ժողովրդավարության հիմնարար իրավունքները»,- ասել է Տրիտինը` նշելով, որ անհրաժեշտ է Թուրքիային ռազմական տեխնիկա չմատակարարել: Պատգամավորի խոսքով` Թուրքիան այդ զենքերը կարող է օգտագործել իր ժողովրդի որոշ շրջանակների դեմ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



