Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախարարը ԵՆԲ-ին առաջարկել է ծրագրեր իրականացնել ՀՀ մարզերի տրանսպորտային, ջրային ցանցերի զարգացման ուղղությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում ենք նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին` նախարարը  բարձր է գնահատել տարբեր ոլորտներում ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ իրականացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Դավիթ Լոքյանն ընդգծել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պատրաստակամությունը համագործակցել ԵՆԲ-ի հետ տարբեր ուղղություններով: Որպես հնարավոր համագործակցության ուղղություններ՝ նախարարն առաջարկել է ՀՀ մարզերի տրանսպորտային, ճանապարհային, ջրային ենթակառուցվա ծքների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը: 

Յան Վապավուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ խոսել ԵՆԲ-ի կողմից մեր երկրում իրականացված ծրագրերի մասին: Նա նշել է, որ ԵՆԲ բավարարված է արդեն հաստատված ծրագրերի իրականացման որակով, ուստի համատեղ արդյունավետ փորձը, Յան Վապավուրիի խոսքով, ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցությունը շարունակելու համար: Վապավուրին հետաքրքրվել է նախարարից Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի մանրամասներով, ինչպես նաև խնդրել է ներկայացնել հետագա համագործակցության առաջնահերթությունները: 

Նախարարը տեղեկացրել է, որ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը գրանցել է որոշակի առաջընթաց. 7 դպրոցներում արդեն իսկ մեկնարկել են նախագծաշինարարական աշխատանքները: Ծրագրի ամբողջական հաջող իրականացման համար Դավիթ Լոքյանը կարևորել է ԵՆԲ օժանդակությունը:

Որպես ոչ պակաս կարևոր համագործակցության ուղղություն` նախարար Լոքյանը նշել է համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորումը: Նախարարը հյուրերին է ներկայացրել վարչատարածքային բարեփոխումների (համայնքների խոշորացման) ընթացիկ վիճակը: Նորաստեղծ կլաստերներում համայնքային նշանակության հանրային խնդիրներին անհրաժեշտ մակարդակով լուծում տալու տեսանկյունից նախարարը կարևորել է համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ԵՆԲ-ի աջակցությունը: Այդ համատեքստում Դավիթ Լոքյանն ընդգծել է բևեռային քաղաքների զարգացումը և վարկային ռեսուրսների ներգրավումը հենց այդ ուղղություններով:

ԵՆԲ փոխնախագահ Յան Վապավուրին վստահեցրել է, որ ներկայացված խնդիրները կդիտարկվեն և հնարավորության դեպքում կընդգրկվեն հետագա համատեղ ծրագրերի մեջ: 

Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ»Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումՊատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Այցելություն ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ՝  մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների հետ լսելու «Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունը նշանագիտության լույսի ներքո» դասախոսությունըԵղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջըՌուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ. Ավետիք ՉալաբյանՉտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»Դոլարը գնալով էժանանում է․ փոխարժեքն՝ այսօր Ամիօ բանկը Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ»Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ»Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Հնդկաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ բանակցությունները Թիվ 11 դպրոցի դիմաց 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում»․ Մեդվեդև Ի՞նչ են խոսել ՌԴ և ԱՄՆ առաջնորդները Եկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԿառավարությունն առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների և մի շարք բելառուսական ձեռնարկությունների նկատմամբ ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին վնաuվածք է ստացել․ նա բաց կթողնի «Բավարիայի» դեմ խաղը Մոտ ապագայում ծրագրում ենք հրապարակել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն, որոնցից մի քանիսը բավականին հետաքրքիր կլինեն․ Թրամփը՝ «Արտեմիս II» առաքելության մասին Սկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է․ Ժոզե Մոուրինյու Ջրային կոմիտեի նախագահը Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ ծրագրի մոնիթորինգային այցին «Կյանքը սովորեցրեց ինձ մի պարզ բան՝ երբեք որևէ մեկին, որևէ բան պետք չէ ապացուցել»․ Նազիկ Ավդալյան Եթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՈւկրաինան կսկսի զենքի արտահանումը․ Զելենսկի Մեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել Սամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել Կարապետյան«Մեր երջանկությունը շատ պարզ է՝ մի քիչ խառնաշփոթ, շատ ծիծաղ ու լիքը սեր». Նորո Նիկոյանի և Լուսինե Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքը Իրանի դեմ սանձազերծած պատերազմում Միացյալ Նահանգները 25 միլիարդ դոլար է ծախսել Հայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել Կարապետյան