Ուկրաինայի նախագահը կանչվել է ցուցմունք տալու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահի աշխատակազմը ստացել է ծանուցում Պետրո Պորոշենկոյին հարցաքննության կանչելու մասին` 2014 թվականի հունվար-փետրվարին Կիևում ցուցարարների դեմ հանցագործությունների գործով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է «Украин ские новости»-ն` հղում անելով նախագահի աշխատակազմին:
«Նոյեմբերի 9-ին արձանագրվել է փաստաթուղթ այն մասին, որ նոյեմբերի 29-ին նախագահ Պետրո Պորոշենկոն պետք է ներկայանա Գլխավոր դատախազություն»,- ասվում է ուկրաինական կառավարության պատասխանում: Հարցման մեջ նշված չէ, թե ինչ կարգավիճակով է Պորոշենկոն ներկա լինելու հարցաքննությանը:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն սեպտեմբերի կեսերին հայտնել էր, որ Պորոշենկոն ցուցմունք կտա 2013-2014 թվականի Մայդանի դեպքերի վերաբերյալ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



