ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Հարավային Սուդանի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Հարավային Սուդանի դեմ` նպատակ ունենալով կանխել երկրում բռնության հետագա աճը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ԱԽ անդամները դատապարտել են Հարավային Սուդանում հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպես նաև «էթնիկ հողի վրա սպանությունները, քսենոֆոբիան և բռնության հրահրումը»: «Անվտանգության խորհրդի անդամները պատրաստակամություն են հայտնել դիտարկել հավելյալ միջոցների կիրառման հնարավորությունը` բռնության և հակամարտության հետագա լարումը կանխելու նպատակով»,- ասվում է ԱԽ ընդունած փաստաթղթում:
Հարավային Սուդանում իրադրությունը լարվել է հուլիսի 7-ին` երկրի անկախության հինգերորդ տարեդարձից երկու օր առաջ: Ջուբայում վերսկսվել են բախումներ նախագահի և նրա տեղակալի կողմնակիցների միջև:
			
			
			
			
			
				
			
			
			


