Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բյուջեն քննարկվեց «մեկ շնչով»

ԲԼՈԳ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ավարտվեց ԱԺ հերթական քառօրյան, այն ոչնչով առանձնապես չէր առանձնանում, եթե չնշենք, որ այս քառօրյայում նախատեսված էր քննարկել 2017-ի պետական բյուջեն. քննարկեցին, սակայն ամենի մասին հերթականությամբ:

Քառօրյայի աշխատանքները սկսելուց առաջ Մաեստրոն հայտարարեց, որ բյուջեն կքննարկվի երեքշաբթի, և քննարկման դրեց ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցը և կից ներկայացված օրենքների փաթեթը: Սակայն փաթեթի քննարկումը տևեց երեք օր` յոթ նիստ, հիմնական զեկուցող Պնախարար Սարգսյանին հարցեր տալուց հետո ելույթների համար գրանցվեց 39 հոգի, հնչեց 37 ելույթ, որից 30-ը՝ ընդդիմադիր սեկտորից: 
«1000-դրամների» փաթեթի ավարտից հետո ԱԺ պլենար նիստում միայն հինգշաբթի պառլամենտը սկսեց բյուջեի քննարկումները: Սակայն մեծ եղավ զարմանքս, որ այն անցավ գրեթե դատարկ դահլիճում:

Եթե փորձեմ զուգահեռ անցկացնել նախորդ փաստաթղթի հետ, ապա 1000 դրամների քննարկման ժամանակ բոլորը հայտարարում էին, թե իդեալական փաստաթուղթ է, սակայն ելույթների հիմնական մասն ուղղակի ուղեղ էին մաշում, բոլորը փորձում էին ամբոխահաճո թեզեր առաջ քաշել (ի դեպ, փաստաթուղթն ընդունվեց 102 կողմ ձայնով): 
Բյուջեի նախագծին դեմ հանդես եկան ԱԺ վեց խմբակցություններից չորսը, սակայն բուն քննարկման գործընթացին մասնակցությունն էական պասիվ էր: Փաստենք, որ հարց ու պատասխանը տևեց մոտ մեկ նիստի շրջանակում, իսկ ընդհանուր ելույթները չանցան 15-ի սահմանը, որոնցից 5-ը խմբակցությունների ելույթներ էին, ելույթներից 7-ը ՀՀԿ-ից էին, մեկը՝ ՀՅԴ-ից, մնացածը միայն ընդդիմությունը:

Ասել է թե՝ դատարկ դահլիճում քննարկված բյուջեն կքվեարկվի առաջիկայում. հարց է առաջանում` ինչպես պետք է քվեարկի այն պատգամավորը, ով չի մասնակցել հիմնական քննարկմանն ու պատկերացում չունի երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթղթում առկա թվերից: Պատասխանը պարզ է` կամ կհրամայեն կոճակը, կսեղմի, կամ ուղղակի իր փոխարեն կքվեարկի աթոռակիցը: Սա է մեր պառլամենտն իր ունիկալ պառլամենտարիզմով: 
Հանրությանը թարմություն է հարկավոր, նաև նոր և աշխատող դեմքեր:

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՓաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին ՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Կբարելավվի հանրապետության ճանապարհների վիճակը. Կառավարությունն ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացրել ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն համալրել է զինшմթերքի պաշարները. Թրամփ ԵՄ-ն կբացի իր միասնական շուկան թեկնածու երկրների առջև․ Ինչու է սա նաև Հայաստանի մասին Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Բացահայտվել է մահացած գտնված ուսանողի վերջին հաղորդագրությունըՄինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու Կասպից ծովի նոր քարտեզը ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԱՄՆ-ն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր