Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարապների հայրենասիրությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վերջին օրերին պաշտպանության նախարարի ներկայացրած օրենսդրական առաջարկի կապակցությամբ հայրենասիրությունից սկսեցին խոսել բոլոր նրանք, ովքեր ժամանակ ունեին դրա համար։ Առանձնահատուկ կերպով իրենց բուռն ռազմահայրենասիրական ճառերով աչքի էին ընկնում վաղուց արդեն երիտասարդության շեմը հետևում թողած երիտհանրապետականները, որոնցից շատերը չեն ծառայել բանակում։

Անշուշտ, շատ կան դեպքեր, երբ բանակում ծառայած չլինելը չի կարող դիտվել որպես բացասական կողմ, քանի որ հայրենասիրությունը կամ հայրենիքին ծառայելը միայն բանակում ծառայելով չի որոշվում, սակայն երբ ակնհայտորեն տեսնում ես կիսագործիչների, որոնց միակ լինելիության նպատակը իշխանությանը շողոքորթելն ու անվերապահ ծառայելն է, ապա արդեն իսկ պարզ է, որ վերջիններս ուղղակի խուսափել են զինծառայությունից՝ այլևայլ եղանակներով։

Սակայն դա մի կողմ։ Ռազմահայրենսիրական պաթոսը ընդհանրապես բոլոր իշխանությունների համար եղել է բավական արդյունավետ գործիք՝ տարատեսակ դիվիդենտների ու քարոզչության համար։ Սակայն նույնիսկ այս դեպքում կան սահմաններ, որոնք պետք չէ հատել։ Ցավոք, այս սահմանների մասին մեր երիտհանրապետական մնացած կիսագործիչները չգիտեն կամ պարզապես չեն կարողանում ընկալել և լրատվական դաշտն ու ԱԺ ամբիոնը օգտագործում են ձանձրալի, ոչինչ չասող և ոչինչ չտվող հոխորտանքներով:

Հենց նմանօրինակ հռետորաբանությունն է նաև, որ իշխանության և վերջինիս ներկայացուցիչների նկատմամբ ձևավորվում է հանրային անվստահություն, իսկ երբեմն էլ պարզապես անտարբերություն, քանի որ սովորաբար նման հռետորաբանությունը լինում է ընդամենը փուչիկ, որն ուղղակի ստեղծում է այն գաղջ մթնոլորտը, որի մասին շարունակաբար խոսում են տարբեր պետական պաշտոնյաներ։ Գուցե հենց այս հարցերի շուրջ պետք է մտորի իշխանությունը և պարզապես լռեցնի իր ռազմահայրենասեր նվիրյալներին, որոնց ծառայությունները հակառակ ազդեցությունն են ունենում և ձևախեղում ընդհանրապես հայրենասիություն երևույթի ընկալումները։ Ի վերջո, հայրենասիրությունն ու հայրենիքը սահմանափակված չեն լոկ ճառերի ու հոխորտանքների արանքում։ Մինչդեռ մեր ռազմահայրենասերների պարագայում ճառասացությունը վերածվել է հայրենասիրության դրսևորման միակ միջոցի։

Վերջապես վերոնշյալ անհատները արժեզրկում են նաև հայրենասիրություն երևույթը՝ վերջինս օգտագործելով ու շահարկելով քաղաքական հակառակորդներին քննադատելու, կամ որ ավելի վատ է, պիտակավորելու համար։ Սա չափազանց վտանգավոր պրակտիկա է դառնում, քանի որ այն իռացիոնալ է դարձնում քաղաքական դաշտն ու քաղաքական պայքարը և վերացնում քաղաքական տեքստը՝ փոխարենը առաջարկելով զգացական ու պաթոսախառը մի լեզու, որն սպառնում է լիովին արժեզրկել առանց այն էլ նախանձելի վիճակում չգտնվող մեր քաղաքական մշակույթը։

 
Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԼոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան 13-ամյա աղջիկ է խեղդվել«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Սիրիայի քաղաքացու «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Խոշոր վթար՝ Կոտայքում, «Reno» աղբատարը բախվել է «Lincoln»-ի, որը հետո հայտնվել է ծառերի մեջ, վիրավnրներ կան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՊարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Կինը մահացել է պարանով ցատկելուց հետո, որը մոռացել էին կապելՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք Չալաբյան«Ամառ» ռեստորանային համալիրում խոշոր հրդեհ է եղել Իսրայելը հարված է հասցրել Լիբանանին «Ռեալ»-ը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ճապոնիան պատրաստ է միանալ Իրանի նկատմամբ պատժամիջnցները վերացնելուն. Սանաե Տակաիտի Հունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էԵրևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի վրա. Նարիշկին Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով Ինչպե՞ս է այս էկոլոգիական աղետը ազդում մարդկանց վրա և ո՞վ է պատասխան տալուՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան