Ո՞վ կնշանակվի պետի պաշտոնում` գեներա՞լը, թե՞ գնդապետը. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության պետի պաշտոնը թափուր է շուրջ մեկ ամիս: Գագիկ Ավետիսյանի անժամանակ մահից հետո Վլադիմիր Գասպարյանը դեռ վարչության պետ չի նշանակել:
«Փաստի» աղբյուրների վկայությամբ` վարչության պետի պաշտոնին հավակնում են երկու հոգի` Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով աշխատանքից ազատվեց Սարի թաղի դեպքերից հետո, և նույն վարչության պետի երկարամյա տեղակալ, գնդապետ Սամվել Ասատրյանը:
Նշենք, որ գեներալ–մայոր Աշոտ Կարապետյանը քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ է եղել 2011–2015 թթ.:
Ո՞ւմ կնշանակի Վովա Գասպարյանը, գեներալի՞ն, թե՞ գնդապետին: Կիմանանք մի քանի օրից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



