Արթիկում կինը հանկարծամահ է եղել ատամնաբույժի աթոռին. մանրամասներ. armtimes.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱտամը հեռացնելու պատճառով՝ Արթիկի մասնավոր ատամնաբուժարաններից մեկում տարեց կին է մահացել:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին: Շիրակի մարզի դատախազությունից armtimes.com–ին փոխանցել են, որ ատամնաբուժարանը գործում է Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 27/1 շենքում:
Մահացածը Գեղանիստ համայնքի բնակիչ, 79-ամյա Ասյա Ասլանյանն է:
«Ատամը քաշելուց հետո իրեն վատ է զգացել: Բժիշկը փորձել է օգնություն ցույց տալ, բայց սիրտը կանգնել է»,- armtimes.com-ի հետ զրույցում դեպքի մասին մանրամասներ փոխանցեց Գեղանիստ համայնքի ղեկավարը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



