Երևան, 04.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես Լոնդոնում սպանվեցին Ադրբեջանին զենք մատակարարող չեչենները

ՖՈՏՈ

PanARMENIAN.Net-ը գրում է.

Հատուկ օպերացիա հայկական ձևով

1993 թ․ փետրվարի վերջին Լոնդոնում սպանվեցին չեչեն բարձրաստիճան պաշտոնյա, Չեչնիայի ինքնահռչակ անկախ հանրապետության նախագահ Ջոխար Դուդաևի օգնական Ռուսլան Ուցիևը և նրա 20-ամյա եղբայրը։ Ինչպես շուտով պարզվեց, սպանությանն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեին Հայաստանի Ազգային անվտանգության վարչության աշխատակիցները։
Հիմնական վարկածի համաձայն՝ Ուցիևները սպանվել էին նրանց կողմից Ադրբեջանի համար նախատեսված մեծաքանակ հրթիռների գնման գործարքը կանխելու համար։

PAN-ն ուսումնասիրել է այդ տարիներին միջազգային և սփյուռքի հայկական մամուլում սպանության գործի վերաբերյալ կատարված հրապարակումները և դրանց հիման վրա ներկայացնում է մեծ հնչեղություն ստացած գործի բոլոր հանգամանքները։

Պաշտոնական Գրոզնիի տվյալներով՝ Ռուսլան Ուցիևը Լոնդոն էր գործուղվել 1992 թ․ աշնանը Իչկերիայի Չեչենական Հանրապետության նախագահ Ջոխար Դուդաևիհանձնարարությամբ՝ ինքնահռչակ հանրապետության համար անձնագրեր պատրաստելու և թղթադրամներ տպելու գործը կազմակերպելու նպատակով։ Իրականում նրա գործնական խնդիրների ցանկը Լոնդոնում շատ ավելի լայն էր։ Ինչպես այն ժամանակ աղմկոտ գործի առնչությամբ մամուլին հայտնել էր Սքոթլանդ Յարդի (Լոնդոնի ոստիկանություն) պատասխանատու պաշտոնյաներից մեկը, Ռուսլան Ուցիևը բանակցություններ էր վարել գերմանական Stinnes AG ընկերության հետ չեչենական նավթը համաշխարհային գներով արագ վաճառելու նպատակով (նախքան այդ չեչենական նավթամթերքի մեծ խմբաքանակներ վաճառվել էին համաշխարհայինից զգալիորեն ցածր՝ դեմպինգային գներով, իսկ ստացված հսկայական եկամուտները տնօրինում էր երկրի վարչապետը)։ Բացի այդ, Ուցիևը հանդիպել էր ամերիկացի մի գործարարի հետ (որն ըստ անգլիական հատուկ ծառայությունների տվյալների կապված էր ամերիկյան հանցավոր շրջանակների հետ) և պայմանավորվածություն ձեռք բերել Չեչնիայի նավթավերամշակման գործարանների արդիականացման համար 173 միլիոն ֆունտ ստերլինգ ($263 միլիոն) վարկի ստացման համար։

Ռուսլան Ուցիևն Անգլիայում իրեն որպես Չեչնիայի վարչապետ էր ներկայացնում, թեև իրականում Դուդաևի գլխավորած բարձրագույն նախագահական խորհրդի փոխնախագահն էր, ինչպես նաև արտաքին տնտեսական կապերով նրա ներկայացուցիչը։ Նրա եղբայրը՝ 20-ամյա Նազարբեկը, մարտարվեստների մարզիկ էր և Ռուսլանի «ուժային» օգնականը, թեև ըստ պաշտոնական Գրոզնիի եղբոր հետ մեկնել էր անգլերեն սովորելու համար։ Ռուսլան Ուցիևը, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, նաև քրեական հեղինակություն էր և Լոնդոնում սկսեց ցոփ ու շվայտ կյանք վարել՝ հաճախակի այցելում էր խաղատներ, թանկ ռեստորաններ, օգտվում էր «էլիտար» մարմնավաճառների ծառայություններից (ամսական 45 հազար դոլար վճարելով) և այլն։ Անգլիա ժամանելուն պես Չեչնիայի «վարչապետը» 700 հազար (այլ տվյալներով՝ 1 միլիոն) ֆունտ ստերլինգ կանխիկ վճարելով՝ երկհարկ շքեղ բնակարան գնեց կենտրոնական Լոնդոնի Բեյքեր փողոցում՝ լեգենդար Շերլոք Հոլմսինշանավոր բնակարանի հասցեին (221B Baker Street) շատ մոտ։

Անգլիայում հիմնավորվելուց հետո Ռուսլան Ուցիևն աշխատանքի ընդունեց 1988 թվականից Լոնդոնում բնակվող և նախքան այդ որպես լողավազանի հսկիչ աշխատող Գագիկ Տեր-Հովհաննիսյանին՝ որպես երկու եղբայրների թարգմանիչ, գիդ և խորհրդական։ Հենց հայ խորհրդականի օգնությամբ էլ Ուցիևները գնել էին Բեյքեր փողոցի թանկարժեք բնակարանը։ Ռուսլան Ուցիևը Գագիկ Տեր-Հովհաննիսյանի հետ ծանոթացել էր վերջինիս կնոջ՝ BBC-ի ռուսական ծառայության աշխատակից Էլիսոն Պոնտինգի միջոցով, որը կարճ ժամանակ առաջ Գրոզնիում հարցազրույց էր վերցրել չեչեն պաշտոնյայից։

Մանչեստրի համալսարանի ռուսական հետազոտությունների բաժնի ուսանողուհի Էլիսոն Պոնտինգը 1984 թ․մասնագիտական կատարելագործման համար գործուղվել էր Հայաստան, որտեղ էլ ծանոթացել էր Գագիկ Տեր-Հովհաննիսյանի հետ․ սիրահարվել էին, շարունակել նամակագրությունը Ալիսոնի Անգլիա վերադառնալուց հետո, իսկ 1986 թ․ ամուսնացել էին Երևանում։ Համալսարանն ավարտելուց հետո Էլիսոնն աշխատանքի էր անցել BBC-ի ռուսական ծառայությունում, և 1988թ․ ամուսինները տեղափոխվեցին Լոնդոն։ Գագիկը, որը Հայաստանում զբաղվում էր արվեստի հնարժեք իրերի վերավաճառքով, Անգլիայում նախ աշխատանքի ընդունվեց որպես լողավազանի հսկիչ, այնուհետև կնոջ օգնությամբ կարողացավ հաջողությամբ բիզնեսով զբաղվել, ավելի ստույգ՝ 90-ականների սկզբին հետխորհրդային երկրներ էր արտահանում համակարգիչներ, ֆաքսի սարքեր և էժան հագուստ։

Գագիկ Տեր-Հովհաննիսյանն իր աշխատանքային կարգավիճակով մասնակցում էր Ռ․ Ուցիևի տարբեր գործնական հանդիպումներին ու գործարքների կնքմանը։ Այդկերպ որոշ ժամանակ անց նա տեղեկացավ, որ չեչեն պաշտոնյան բանակցություններ է վարում 2000 հատ «Ստինգեր» կրովի զենիթահրթիռային համակարգ («երկիր-օդ» դասի) գնելու վերաբերյալ, որոնք ամբողջությամբ, կամ առնվազն դրանց մի մասը պետք է ուղարկվեր Ադրբեջան՝ Արցախում պատերազմող «հավատակից եղբայրներին» որպես աջակցություն։ Գագիկը չէր կարող անտարբեր մնալ այդ գործարքի նկատմամբ, որի հաջող իրականացումը կարող էր հայ-ադրբեջանական պատերազմում ուժերի հավասարակշռությունը փոխել ի վնաս իր հայրենիքի։

Գագիկ Տեր-Հովհաննիսյանը (ձախից) և Ուցիև եղբայրները

Այդ ամենի վերաբերյալ, ինչպես հետագայում նշվում է դատավարության փաստաթղթերում, Գագիկն անմիջապես տեղեկացնում է Հայաստանի Ազգային անվտանգության պետական վարչության աշխատակից Մկրտիչ Մարտիրոսյանին, որի հետ էլ Երևանում զբաղվում էր անտիկվարիատի վաճառքով։ Նա էլ տեղեկացրել էր իր վերադասին՝ անվտանգության բարձրաստիճան ծառայող Աշոտ Սարգսյանին․ վերջինս գործարքը խափանելու նպատակով ժամանում է Լոնդոն (որոշ աղբյուրներում նշվում է, որ Սարգսյանը Մեծ Բրիտանիա է մեկնել որպես Հայաստանի առևտրային պալատի նախագահ)։ Կարճ ժամանակ անց, Էլիսոն Պոնտինգի միջոցով (որը, սակայն, գործից տեղյակ չէր) մուտքի վիզա ստանալով, Լոնդոն է հասնում նաև Գագիկի նախկին գործընկեր Մկրտիչ Մարտիրոսյանը։

«Ստինգեր» հրթիռների գնման գործարքը խափանելու նպատակով 1993 թ․ փետրվարի սկզբին Լոնդոնի Լենգհեմ հյուրանոցում Մ․ Մարտիրոսյանը հանդիպեց Ռուսլան Ուցիև հետ (բնականաբար, Գագիկի ներկայությամբ) և փորձեց համոզել նրան հետ կանգնելու այդ մտադրությունից։ Ռ․ Ուցիևը, սակայն, շարունակել է հաստատել իր մտադրությունը, դրանով իսկ, բրիտանացի իրավապահների բնորոշմամբ, ստորագրել էր իր մահվան վճիռը։ Մ․ Մարտիրոսյանը, արդեն իսկ վճռելով ֆիզիկապես վերացնել Ռ․ Ուցիևին, մեկնում է ԱՄՆ և պայմանավորվում վարձու մարդասպանի՝ Լոս Անջելեսի հայ համայնքի անդամ ոմն Աշոտ Դետմենջյանի հետ (որոշ աղբյուրներում, ըստ դատավարության փաստաթղթերի, նշվում է նաև ոմն Արթուրի անունը՝ որպես վարձու մարդասպան․ թեև այս հարցում հստակություն չկա, սակայն ամենայն հավանականությամբ խոսքը միևնույն անձի՝ Ա․ Դետմենջյանի մասին է)։ Փետրվարի 20-ին Մկրտիչ Մարտիրոսյանը վերադառնում է Լոնդոն, արվարձաններից մեկում տուն վարձում և սպասում վարձու մարդասպանի ժամանմանը։ Սակայն պարզվում է, որ մուտքի վիզայի խնդիրների պատճառով Աշոտ Դետմենջյանը չի կարողանում գալ Մեծ Բրիտանիա։

Լենգհեմ հյուրանոցը, որտեղ կայացած հանդիպման ժամանակ նախապես փորձել էին համոզել Ուցիևին չգնել Ստինգերները

Փետրվարի 26-ին Նազարբեկ Ուցիևը անգինայի բուժման նպատակով տեղափոխվեց հիվանդանոց, և առիթից օգտվելով՝ հայ գործակալները որոշեցին չսպասել վարձու մարդասպանին ու միանգամից Ռուսլան Ուցիևի հետ հաշիվները փակել։ Հենց նույն օրը իր շքեղ բնակարանում՝ սեփական անկողնում, խլացուցիչ ունեցող ատրճանակով գլխին արձակված երեք կրակոցից սպանվեց չեչեն պաշտոնյան։ Երկու օր անց՝ հիվանդանոցից տուն վերադառնալուց հետո, Նազարբեկը ևս սպանվեց նույն եղանակով։ Նազարբեկ Ուցիևի սպանության միակ պատճառը, ինչպես հետագայում կպարզվեր, նրա կողմից անխուսափելի վրեժխնդրությունը կանխելն էր։

Ռուսլանի սպանությունից հետո հետքերը թաքցնելու նպատակով Մարտիրոսյանն ու Տեր-Հովհաննիսյանը պատվիրեցին նոր մահճակալ (ակնհայտորեն փոխարինելու համար այն մեկը, որի վրա սպանվել էր ավագ Ուցիևը), իսկ Գագիկը սպանված Ռուսլանի բանկային քարտով սառցարան-սառնարան գնեց, որի մեջ էլ դրեցին Ռուսլանի մարմինը և սառնարանը փաթեթավորեցին նախապես գնված հատուկ ստվարաթղթե արկղով։ Այնուհետև մահճակալը բերող բեռնակիրներին 450 ֆունտ ստերլինգով առաջարկեցին արկղը, որի մեջ իբրև թե 17-րդ դարի արձանիկ էր, տեղափոխել Լոնդոնի արվարձաններից մեկում վարձված տուն՝ դիակն այնտեղ անհետացնելու համար։ Սակայն տեղափոխելիս ճանապարհի կեսին «արձանիկը» շուռ եկավ, արկղը պատռվեց, և բեռնակիրները, կասկածելի հոտ առնելով, դիմեցին ոստիկանություն։ Թեև այդ ընթացքում Նազարբեկին ևս հասցրին սպանել, սակայն մնացածն արդեն ժամանակի հարց էր։

Սպանված Նազարբեկ Ուցիևի տանը նախապես թաքնված ոստիկանները Մ․ Մարտիրոսյանին և Գ․ Տեր-Հովհաննիսյանին ձերբակալեցին այն պահին, երբ վերջիններս էլեկտրական սղոցով ու աղբի համար նախատեսված մեծ պարկերով մտան Նազարբեկի սենյակ՝ դիակը մասնատելով այլ վայր տեղափոխելու մտադրությամբ։ Հայտնաբերվեց նաև սպանության գործիք ատրճանակը։ Ձերբակալվեց նաև Էլիսոն Պոնտինգը, սակայն պարզելով, որ նա ոչնչից տեղյակ չի եղել, բաց թողեցին։

Կրկնակի սպանության իրական դրդապատճառները անմիջապես չպարզվեցին, և քննիչները նախապես ենթադրեցին, թե չեչեն եղբայրներին սպանել են նրանց շքեղ տունն ու հարստությունը կողոպտելու նպատակով։ Սակայն հետագայում ի հայտ եկած նոր հանգամանքները և սպանության կասկածյալների հարցաքննությունները հուշեցին, որ հանցագործության կաըարման մոտիվներն այլ են։ Սպանությանը հաջորդող օրերին արդեն չեչենական մամուլը գրեց, թե սպանությունները կազմակերպվել էին ռուսաստանյանհատուկ ծառայությունների կողմից՝ նպատակ ունենալով վախեցնել Չեչնիայի իշխանություններին և ստիպելու ստորագրել դաշնային պայմանագիրը: Գագիկ Տեր-Հովհաննիսյանը ձերբակալությունից հետո չընդունեց Ռուսլան և Նազարբեկ Ուցիևների սպանության իրեն վերագրվող մեղադրանքը․ հետագայում քննությամբ պարզվեց նաև, որ Ռուսլանի սպանության օրը նա ալիբի ուներ՝ գնացքով այլ տեղ էր մեկնել։ Մկրտիչ Մարտիրոսյանը, ընդհակառակը, հենց սկզբից ընդունեց մեղքը և խոստովանեց, որ Հայաստանի Ազգային անվտանգության պետական վարչության աշխատակից է ու գործել է Աշոտ Սարգսյանի հանձնարարությամբ։ Սակայն հետագայում նա փոխել էր նախնական ցուցմունքները՝ նշելով, թե Ուցիևներին վարձու մարդասպան Արթուրն է սպանել։ Իսկ երբ ձերբակալությունից հետո ոստիկանությունը Մարտիրոսյանի հագուստի տակ օձի թույնով լի փոքրիկ սրվակ հայտնաբերեց, վերջինս նշեց, որ այն իրեն Ազգային անվտանգության վարչությունից են տվել անհրաժեշտության դեպքում ինքնասպանություն գործելու նպատակով։ Շուտով գյուրզայի թույնով լի նման մի սրվակ էլ Լոս Անջելեսից փոստով ուղարկվեց Գագիկի հասցեով, սակայն մաքսատանը հայտնաբերվեց․ պարզվեց, որ սրվակը պատվիրել էր կինը՝ Էլիսոնը։ Վերջինս կրկին ձերբակալվեց, բայց հետո նորից ազատ արձակվեց՝ նրա արարքներում քրեորեն հետապնդելի բան չգտնելով։

Շուտով գործի քննությունը էլ ավելի բարդացավ․ Ուցիևների սպանության գործում առանցքային դեր խաղացած Մկրտիչ Մարտիրոսյանը բանտում դատավարության մեկնարկին սպասելիս ամռան սկզբին սավանով կախվելով ինքնասպան եղավ։ Նախքան այդ՝ մայիսին, բանտում նրան էր այցելել անվտանգության մի աշխատակից (որոշ աղբյուրներով՝ հենց Աշոտ Սարգսյանը), որը Մկրտիչին օձի թույնով թաթախված շորի փոքր կտոր էր տվել․ վերջինս պետք է մաշկի վրա կտրվածք աներ և կտորը վրան դնելով ինքասպան լիներ, սակայն բանտային ստուգման արդյունքում այդ կտորը ևս հայտնաբերվել էր։ Այնուամենայնիվ, ինքնասպան լինելուց օրեր առաջ Մարտիրոսյանը, որը ոստիկանության կողմից բնութագրվել է որպես «շատ խելացի, հումորի նուրբ զգացումով մարդ, սակայն դաժան մարդասպան», բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին հասցրել էր որոշ բաներ հայտնել՝ նշելով նաև, որ Անվտանգության վարչությունը (ըստ աղբյուրների՝ «ԿԳԲ»-ն) սպառնացել էր, թե կվնասի Հայաստանում գտնվող իր ընտանիքի անդամներին ու մի քանի անգամ կրկնել էր՝ «ԿԳԲ-ն երբևէ ոչ մեկին չի ներում»։

Մարտիրոսյանի մարմինը հետագայում իր ընտանիքի խնդրանքով հուղարկավորման համար տեղափոխվեց Հայաստան։ Իսկ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները դատավարության ընթացքին ներկա չէին եղել, և դեսպանատան ներգրավվածությունը գործին սահմանափակվել էր սպանություններին Հայաստանի Ազգային անվտանգության պետական վարչության որևէ կերպ մասնակցությունը հերքելով։

Աշոտ Սարգսյանին Մարտիրոսյանի ու Տեր-Հովհաննիսյանի ձերբակալությունից հետո Լոնդոնում գտնել չհաջողվեց, իսկ մի քանի ամիս անց նրան Մոսկվայում չբացահայտված հանգամանքերում սպանված էին գտել։ Ինչ վերաբերում է Գագիկ Տեր-Հովհաննիսյանին, սպանություններին նրա անմիջապես մասնակից լինելը այդպես էլ չապացուցվեց (և առհասարակ, քննությամբ այդպես էլ չպարզվեց, թե ի վերջո ում կրակոցներով էին սպանվել Ուցիևները, քանի որ ատրճանակի վրա մատնահետքեր չկային), սակայն 1993 թ․ հոկտեմբերին դատարանի կողմից նա կրկնակի ցմահ ազատազարկման դատապարտվեց սպանությունների կատարմանը մեղսակից լինելու մեղադրանքով։

Ինչ վերաբերում է Էլիսոն Պոնտինգին, քաղաքական դրդապատճառներով սպանության խճճված պատմության արանքում հայտնված բրիտանացի լրագրողը անձնական մեծ ողբերգություն ապրեց։ Հայ ամուսնու ցմահ դատապարտումից բացի, նաև իր կյանքին էր անմիջական վտանգ էր սպառնում, քանի որ Ուցիև եղբայրների սպանությունից հետո վենդետայի նպատակով Անգլիա ժամանած նրանց մերձավորները մի քանի անգամ փորձել էին գտնել ու վրեժխնդիր լինել Էլիսոնից։ Սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին, ու 1994 թ․ ապրիլին սեփական տան շեմին սպանվեց Էլիսոնի հարազատ քույրը՝ Քարեն Ռիդը, որն արտաքնապես շատ նման էր Էլիսոնին, ինչն էլ չեչեն մարդասպանին շփոթության տեղիք էր տվել։ Էլիսոնն այնուամենայնիվ դրանից հետո երկար ժամանակ ոստիկանության խիստ հսկողության տակ էր ապրում, իսկ հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

Գլխավոր լուսանկարում՝ աֆղան մոջահեդները «Սթինգերով»՝ ԽՍՀՄ աֆղանական պատերազմի տարիներին:

Ողբերգական դեպք՝ Երևանում․ շտապօգնության բժիշկները Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում հայտնաբերել են տղամարդու մարմին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ձախողվել են․ Axios Պեկինը կոչ է արել Տոկիոյին խորապես վերանայել իր ռազմական ագրեսիայի պատմությունը Եկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Վրաստանը ՌԴ-ին է արտահանձնել 1 քաղաքացու, ՌԴ-ն` Վրաստանին Ընկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԱրևմուտքում կանխատեսել են ուկրաինական հակամարտության ավարտի ամսաթիվը Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը22-ամյա վարորդը հայտնվել է ձորակում․ վիրավոր կա Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինՍյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին Եվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանՊակիստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին Քննարկվել է սահմանային անցման կետերում կուտակումների խնդրի լուծմանն առնչվող նախաձեռնությունը Հանրապետությունում ձյուն է տեղում, որոշ ճանապարհներին սաստիկ բուք է Արարատիի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի 4 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ԱՀԿ փորձագետները քաղցկեղի բոլոր դեպքերի երեք հիմնական պատճառ են բացահայտել «Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանԱյժմ Հայաստանի հետ ընդլայնում ենք մեր առևտրային հարաբերությունները․ Ալիև Թուրքիան պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները Վթարային ջրանջատում կլինի Պետդումայում մեկնաբանել են Կրասնոյարսկի դպրոցում տեղի ունեցած հարձակումը Բացահայտվել է քաղցկեղի ագրեսիվության բարձրացման գործոն Սպիտակ տունը բացահայտել է Հնդկաստանի հետ կնքված 500 միլիարդ դոլարի գործարքի մանրամասները ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ ՎարդևանյանՎավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէրԶգույշ եղիր այս քաղցկեղածին շերտավարագույրներիցԲանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք. Նարեկ ԿարապետյանՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ արևմտյան երկրների զnրքերի տեղակայումն Ուկրաինայի տարածքում ինչ-որ դրոշի ներքո uպառնալիք կլինի մեր անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ Վաշինգտոնում Արամ Վարդևանյանի հետ ներկայացրինք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներն ու այլ հրատապ հարցեր․ Շուշանյան Փաստորեն, վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած Սահմանադրության հանրաքվեի. Քրիստինե Վարդանյան Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Հաց գնելիս անպայման ուշադրություն դարձրեք այս նշաններինՏիկՏոկը փոխում է մշակույթը․ ինչպես են ծնվում նոր աստղեր՝ առանց բեմի ու ակադեմիայիԴաժան մարդաuպաններ, ովքեր դեռ ազատության մեջ ենՄահացել է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի մայրը Էլինա Ավանեսյանը պարտվել է «WTA-Ostrava» մրցաշարի 1/8 եզրափակչում ԶՊՄԿ հանքավայրը թռչնի թռիչքի բարձրությունիցՄեկ միասնական բևեռ, թե քաղաքական մսաղաց. հետո չասեք, թե չեմ զգուշացրել. Էդմոն Մարուքյան Սա ադրբեջանական ընտրակաշառք է՝ բենզինի տեսքով․ Արմեն ՄանվելյանՆահատակված տղաների սուրբ գործը ավարտված չէ․ Անահիտ ՊատատյանԹուրքիան և Ադրբեջանը ուժեղացնում են ճնշումը՝ Հայաստանից նոր զիջումների ակնկալիքով․ Արեգ ՍավգուլյանՓոփոխություններ ID քարտերի հետ կապված