Շիրակում սուր աղիքային ինֆեկցիայի պատճառը, նախնական տվյալներով, ջուրն է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզում աղիքային ինֆեկցիայի պատճառը, նախնական տվյալներով, ջուրն է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:
«2-3 օրից արդեն վերջնական կարող ենք ասել, թե որն է եղել ինֆեկցիայի պատճառը: Առաջին օրն իսկ մենք ջրից նմուշառում ենք վերցրել, նորմայից շեղումներ են եղել: Երեկ վերցրել ենք նմուշառում, արդեն նորմայի սահմաններում է: Մենք այցելել ենք նաեւ ջուր մատակարարող ընկերություն, այնտեղ էլ ուսումնասիրություններ կատարել»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին հիվանդանոցում են գտնվում 4 երեխա, նրանց վիճակը բավարար է:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 10-ին սուր աղիքային ինֆեկցիայով «Գյումրու հակատուբերկուլյոզային հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Ձիթհանքով գյուղի միջնակարգ դպրոցի 4 աշակերտ:
Դեպքի առթիվ սեպտեմբերի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Վերցվել են ճաշատեսակների եւ ջրի նմուշները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:



