Մաշա Մնջոյանը` Տորոնտոյի համերգի ու ապագա ծրագրերի մասին
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Մաշա Մնջոյանը օրերս է վերադարձել Տորոնտոյից. Այս անգամ երգչուհին միայնակ չէր մեկնել հյուրախաղերի.
«Այս անգամվա հյուրախաղերն ինձ համար բացառիկ էին, քանի որ Տորոնտոյի հայտնի դահլիճներից մեկի` «George Weston Recital Hall»-ի բեմում նվագում ու երգում էին միայն գյումրեցիները: Շատ գեղեցիկ ու յուրօրինակ համերգ ունեցանք, որի հաջորդ օրը եւս մեկ համերգով հանդես եկանք, միայն թե այդ անգամ ավելի փոքր դահլիճում, ինչպես նաեւ երգեցինք եկեղեցում: Շատ հաջող ու հետաքրքիր օրեր ունեցանք, որոնք վստահաբար կմնան մեր հիշողություններում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Մաշան:
Հետաքրքրվելով, թե երգչուհին այս պահին ի՞նչ աշխատանքներով է զբաղված ու ինչ ծրագրեր ունի, պատասխանեց.
«Հիմա կարեւորագույն ծրագրերից է «Americano Voice» մանկական մրցույթը, որի երաժշտական մասի պատասխանատուն ես եմ, այլ կերպ ասած` զբաղվում եմ երաժշտական պրոդյուսինգով: Պետք է ասեմ, որ այս աշխատանքն ինձ համար նորություն է, միաժամանակ նաեւ շատ հետաքրքիր է երեխաների հետ աշխատելն ու նման նախագծում մասնակցություն ունենալը: Ի դեպ` այսօրվանից կմեկնարկեն հիմնական փուլերը»:
Անդրադառնալով իր ու դիզայներ Վահան Խաչատրյանի համագործակցությանը` երգչուհին նշեց.
«Իհարկե, համագործակցությունը մի փոքր պաշտոնական է ասված, քանի որ Վահանն իմ մտերիմ ընկերն է: Բայց ընդհանուր առմամբ, այո, հենց այդպես էլ կարելի է կոչել: Ես միշտ հպարտությամբ եմ կրում Վահան Խաչատրյան բրենդը: Ինձ համար Վահանը ամենատաղանդավոր, ամենայուրօրինակ եւ նրբաճաշակ դիզայներներից է, որի աշխատանքներին ամեն անգամ անհամբերությամբ եմ սպասում, միշտ մտածում եմ` հիմա ի՞նչ է անելու, ինչո՞վ է զարմացնելու: Ամեն անգամ նոր առիթի եմ սպասում նրա զգեստները կրելու համար»:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



